ԱՄՆ-ում հայտարարել են հիվանդանոցների` օմիկրոնի շտամով վարակվածների թվի աճին պատրաստ չլինելու մասին
The Wall Street Journal-ը, վկայակոչելով առողջապահության ոլորտի պաշտոնյաներին, նշում է, որ ԱՄՆ-ում նոր օմիկրոն շտամով վարակված հիվանդների թվի աճ է սպասվում։ Հաղորդվել է նաեւ, որ երկրի հիվանդանոցները պատրաստ չեն դրան։
Պարբերականի տվյալներով` վերակենդանացման բաժանմունքները գերծանրաբեռնված են անհետաձգելի բուժման կարիք ունեցողներով (սրտանոթային եւ ուռուցքային հիվանդություններով) եւ դելտա տարբերակով վարակվածներով։ Բժիշկները նշում են, որ կադրերի պակասն ավելի է խորացնում պատրաստվածության պակասը։
Մասնագետներն ընդգծում են, որ մարդուն անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նման ուշացումները լուրջ բարդությունների ռիսկեր են առաջացնում։ Պարբերականը նշում է, որ ԱՄՆ-ում համավարակի նախորդ ալիքների ժամանակ որոշ հիվանդներ մահացել են՝ չսպասելով ինտենսիվ թերապիայի։
Ավելի վաղ ԱՄՆ-ի ալերգիկ եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին բարդ ձմեռ էր կանխատեսել ամերիկացիների համար՝ կորոնավիրուսի օմիկրոն շտամի հետ կապված։ ԱՄՆ գլխավոր վարակաբանն ընդգծել է, որ նոր շտամը տարածման արտասովոր ներուժ ունի եւ ենթադրել է, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում վարակների թիվը կաճի։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար