Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսով Վանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոն Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհ Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց Ալիևը շնորհակալություն է հայտնել Փեզեշքիանին Բաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին 10.9 մլն եվրոյի հափշտակության գործով 11 տարի անց հետախուզվող է հայտնաբերվե Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին Մաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողությունը․ կան ձերբակալվածներ ՔՊ-ն ունի որոշում՝ բավարար ձայնով կողմ քվեարկել Արամ Վարդևանյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրելու համար. Մանավազյան

Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին10.9 մլն եվրոյի հափշտակության գործով 11 տարի անց հետախուզվող է հայտնաբերվեՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներինՄաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողությունը․ կան ձերբակալվածներՔՊ-ն ունի որոշում՝ բավարար ձայնով կողմ քվեարկել Արամ Վարդևանյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրելու համար. ՄանավազյանԳեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԳլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններՎանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԱվտովթար «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհին․ 4 վիրավորներից 3-ը անչափահասներ ենԵրևանի և Մոսկվայի տակտիկական պատերազմ․․․ Եվրասիական ճակատումԲանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ և հնարավորություններՎիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետԻսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրըՀայ շախմատիստները առաջատարների շարքում ենԱնոմալ տապ Արևմտյան Եվրոպայում. հունիսն ու հուլիսը գերազանցել են կլիմայական բոլոր նորմաներըԳազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներումԱրարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափԽմեյմիմի ավիաբազան և Տարտուսի ռազմածովային բազան կվերածվեն «համատեղ ուսումնական կենտրոնների»Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջներըՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնըԴաշտավան գյուղի եկեղեցու մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք՝ քարերով, մահակներով և կռփազենքով. ՆԳՆ պարզաբանումըՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում. վարչապետՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպՀայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026»ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրումՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԽնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհիցԵրևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրելԻնչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարություններըՇվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունիցԳարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելուԻսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներինՏաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամՀամայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրերԺաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներինԴատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Տեսանյութեր

Տանկերի, ԲՏՌ-ների մեջ վառված զինվորներ էին տեղափոխվում. մեր լավ սերունդը կորցրեցինք. Բժիշկների ու բուժքույրերի հուշերը՝ պատերազմից

Պատերազմը սկսվելուն պես առաջնագծում կանգնած էին սպիտակ բանակի մարտիկները։ Տոնոյան ԲԿ-ի գրեթե բոլոր բժիշկներն ու բուժքույրերը անմնացորդ նվիրումով մասնակցեցին բոլոր աշխատանքներին:

«Բոլորը մթության մեջ էր։ Միայն վիրահատարանն էր լուսավոր։ Զարմանալի էր, նման բան չէին տեսել, բոլորը տխուր էին։ Շատ սոված էինք, բայց ոչինչ չասացինք ու մեկ ժամում վիրահատարան պատրաստենք առաջին հարկում։ Հետո բերեցին զինվորներին։ Անդադար վիրավորներ էին բերում։ Սկզբնական շրջանում վերջույթներից էին վիրավորները։ Առաջին օգնությունը ցուցաբերում էինք, ուղարկում էինք Ստեփանակերտ։ Աշխատում էր 50 բժիշկ»,- «Փաստինֆո»-ին պատմել է վիրահատարանի բուժքույր Մարիամ Սիմոնյանը, որը պատերազմի առաջին օրերից մեկնել էր Արցախ` օգնելու բժիշկներին:

Տոնոյան ԲԿ անեսթեզիոլոգիայի բաժանմունքի վարիչ Արա Տեր-Ստեփանյանը սեպտեմբերի 27-ին արդեն Հադրութում էր։ Փորձառու բժիշկն ավելի հմտորեն է կարողանում թաքցնել իր զգացմունքները։ Պատմում է, որ 44- օրյա պատերազմի ժամանակ իրավիճակն անկանխատեսելի էր։

«Ծայրահեղ ծանր վնասվածքներ էին։ Այնպիսին, որոնք որ մեր այսօրվա բժշկական գրականության մեջ չի նկարագրվում։ Կային նաև հիվանդներ, որոնք տանկերի, ԲՏՌ-ների մեջ վառված էին ու պահանջվում էր շատ ծանր բուժում, խորը մասնագիտական գիտելիքներ, որը ի փառ մեր տղաների ու բժիշկների, կարողացել ենք մաքսիմում կազմակերպել, տեղում կատարել անհրաժեշտ վիրահատություններ և իսկապես շատ կյանքեր փրկվել են մեր կողմից»։

Բժիշկներն ու բուժքույրերն աշխատում էին ժամացույցի պես։ Վիրավորների չդադարող հոսքը ստիպում էր նրանց անընդհատ աշխատել՝ վաղ առավոտից մինչև ուշ գիշեր, երբեմն նաև մինչև հաջորդ լուսաբաց։ Բուժքույրը պատմել է, որ առաջնային աշխատանքն էր կանգնեցնել արյունահոսությունն ու ցավազրկել։ Իսկ վիրահատարանում միանգամից 4 սեղան էին զբաղեցնում։ Պատերազմի առաջին օրերին բուժքույրերի կարիք կար, օգնում էին նաև բժիշկները։ Անասթեզիոլոգը պատմել է՝ բոլորը ծարահեղ ծանր, կյանքի ցուցումով հիվանդներ էին։

Հադրութի հոսպիտալում ռումբերի տակ վիրավորներին ընդունում էին, արագ բուժօգնություն ցույց տալիս, ապա տեղափոխում Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց: Ադրբեջանական հրթիռների թիրախում թե՛ հոսպիտալի շենքն էր, թե՛ վիրավորներին տեղափոխող մեքենաները։

«Ես հիշում եմ, մի տղա կար, աչքն էր վնասվել։ Արյունահոսում էր, ասում էր ուժեղ եղեք, 25 թուրք եմ խփել, էլի եմ գնալու։ Ասում էր՝ ինձ ինչա՞ եղել։ Չէր զգում իրա հետ ինչա կատարվում։ Ասում էինք՝ լավացի կգնաս։ Մինչև պալատկաներում տեղավորում էին, ասում էին մենք լավ ենք, դա սկզբում էր, երբ վերջույթների վիրավորներ էին բերում։ Հետո որովայնի վիրավորումներով էին բերում ու շատ էին մահերը։ Շատ էինք խոսեցնում տղաներին, բայց մեզ մոտ երկար չէին մնում։ Հետո թեյ էինք դնում, մեր սանիտարկաները բաժանում էին երեխքեին, տաք շորեր էինք բաժանում»,- պատմել է բուժքույր Մարիամը։

Բժիշկն էլ հիշողություններով կիսվել է ու հիշել, թե որքան ծանր դեպքերի են ականատես եղել, երբեմն նաև բժշկական պրակտիկայում առաջին անգամ։

«Ամենածանր, սարասափելի բաներից մեկը, որ տեսել ենք՝ տղա էին բերել երկու թևի տրավմատիկ ամպուտացիայով՝ բազուկների հատվածից։ Զարմանալի էր, որ երկու ձեռքը կտրված տղան չէր լացում, անգամ ես եմ ուզում լացել, տղամարդու նման դիմանում էր՝ ցավալի էր շատ։ Աչքը դուրս ընկած հիվանդ էին բերել։ Երկրորդ անգամ էի կյանքում տեսնում։ Հետո նույն հիվանդը Ստեփանակերտի հոսպիտալում մահացել էր գանգուղեղային ծանր տրավմայից»,- պատմել է բժիշկը։

Հադրութում պատերազմի առաջին օրերին գտնվող բուժքույրը դաժան տեսարաններին երկար չկարողացավ դիմանալ։ Խոսել ու վերհիշել չի կարողանում։ Հիվանդանոցում ուժ էր գտնում աշխատելու։

«Սկզբում առաջին օգնություն էինք ցույց տալիս, բայց եթե բարդ էր, որովայնի հատվածում վիրավորումներ կար, այնպես էր, որ հինգ ժամ վիրահատում էինք, արյունահոսությունը չէր դադարում։ Կյանքեր կար, որ չկարողացանք փրկել։ Շատ էի լացում, առանձնանում էի, որ զինվորները չնկատեին։ Փաթաթվում էինք իրենց։ Մենք այդ ժամանակ շատ ուժեղ էինք, հենց վերադարձա, նյարդերս թուլացան, չեմ կարողանում մոռանալ։ Մեր լավ սերունդը... իրենց գնահատել է պետք։ Ասում էի՝ աստված ջան ուժ տուր մենք երեխեքին օգնենք, ինչքան կարողացանք արեցինք, բայց լավ սերունդ կորավ»։

Մանրամասները՝ տեսանյութում