Նիկոլը չունի մանդատ ժողովրդի կողմից Հայաստանը նոր զիջումների տանելու. Իշխան Սաղաթելյան
ՀՀ-ն պաշտոնապես ներկայացնող որևէ անձ Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված ընթացակարգերի խախտումով չի կարող ստորագրել քաղաքական կամ ռազմական բնույթի որևէ փաստաթուղթ այսպիսի ցանկացած համաձայնություն ի սկզբանե առոչինչ է: Այս մասին ասել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը 2021 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում կայացած ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ և նրա կազմած դաշինքների ցուցակներում ընդգրկված քաղաքացիների և աջակիցների հետ հանդիպման ժամանակ։
«Սա թող իմանան բոլորը։ Նիկոլը չունի մանդատ ժողովրդի կողմից Հայաստանը նոր զիջումների տանելու: Հայաստանի և հայության կողմից կենսական զիջումներ ենթադրող որևէ գործընթացի վերջնարդյունքը հայոց պետականության փլուզումն է լինելու»,- ասաց նա։
Նրա խոսքով` Հայաստանի, որպես ազգային և ինքնիշխան պետության զարգացման երաշխիքը նրա աշխարհաքաղաքական նշանակության և սերունդների իրավունքների պահպանումն ու ամրապնդումն է։
«Արցախի, Հայաստանի գոյության ու անվտանգության հիմնահարցերը փոխկապակցված են, Արցախյան հիմնահարցի արդարացի լուծման ու կայուն խաղաղության ապահովման երաշխիքը ժողովուրդների իրավահավասարության, ինքնորոշման իրավունքի անվերապահ կիրառումն է՝ բացառելով Ադրբեջանի կազմում Արցախի որևէ կարգավիճակի ամրագրում։ Անհրաժեշտ է ամրագրել Արցախի ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու՝ Հայաստանի հանձնառությունը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա համոզված է, որ պետության անկումը կասեցնելու միակ տարբերակը մնում է կազմակերպված ներկայությունը փողոցում. «Սուտ խոստումներով և կեղծ կարգախոսներով վերարտադրված իշխանությունը այլևս չունի ժողովրդական լայն զանգվածների աջակցությունը»:
Նա նշեց, որ չնայած ՏԻՄ ընտրություններում բազմաթիվ ապօրինություններին իշխանությունները չեն կարողացել գրանցել իրենց համար ցանկալի արդյունքներ։
«Հետընտրական շրջանում իշխանությունները, գործի դնելով կամակատար դարձած իրավապահ համակարգը, փորձում են նենգափոխել ժողովրդի կամարտահայտությունը․ դա դրսևորվում է մանդատագողությամբ, սպառնալիքներով, առևանգումների և ձերբակալությունների տեսքով։ Փաստորեն, ՏԻՄ ընտրություններով իշխանությունները մեկ անգամ ևս վերահաստատեցին, որ իրենց միակ գերխնդիրն իրենց իշխանության պահպանումն է, որևէ կապ չունեն ժողովրդավարության, քաղաքացու ընտրելու և ընտրվելու իրավունքի, ազատ ընտրություններ կազմակերպելու հետ։ Դա իրենց համար ընդամենը կարգախոս է և ֆեյսբուքյան գրառում»,-ասաց Իշխան սաղաթելյանը։
Իշխան Սաղաթելյանը խոսքով` այս իշխանությունը աղետաբեր է Արցախի և հայության համար․ պարտության և պատերազմի խորհրդանիշ ուժը չի կարող ապահովել խաղաղություն, անվտանգություն, բարեկեցություն:
«Խոշոր հաշվով այս իշխանությունների նկարագիրը պարզ է․ ապազգային, անհայրենիք, անսրբություն մարդկանց մի խումբ, ովքեր երկիրը տանում են շարունակական պարտության»,-ասաց նա:
Ստեղծված իրավիճակից ելքը ՀՅԴ-ն համարում է Հայաստանում, Արցախում և Սփյուռքում համազգային դիմադրության ձևավորումը։
«Դիմադրություն, որը պետք է համահայկական միասնությամբ վիժեցնի Հայաստանի թրքացման և Արցախի հայաթափման արդեն իսկ գործի դրված ծրագիրը, դիմադրություն,որը պետք է ուղղված լինի մեր թշամիներին և նրանց սպասարկող ուժերին, դիմադրություն, որը ամբողջ աշխարհին ցույց կտա, որ հայ ժողովուրդը ծնկի չի եկել, պատերազմի արդյունքները դատավճիռ չեն, հայ ժողովուրդը իր հայրենիքում ապրելու, զարգանալու և իր ինքնությունը պահելու կամք և վճռականություն ունի: Դյուրին չի լինելու, այս պայքարը ենթադրում է նաև դիմանալ հալածանքներին, դիմագրավել ճնշումներին, տեղիք չտալ սադրանքներին, այս պայքարի հաջողությունը պահանջում է նաև տոկունություն և զոհաբերություն: Մենք՝ դաշնակցականներս, մեր պատմության 131 տարիների ընթացքում շատ դժվարությունների միջով ենք անցել, մենք սովոր ենք և՛ բռնճնշումների, և՛ զոհաբերության, բայց միշտ կարողացել ենք հաղթահարել իրավիճակը և պատվով դուրս գալ, քանի որ մեր կողքին, մեր մեջ և մեզ հետ ունեցել ենք ձեզ պես համակիրներ, գործընկերներ, աջակիցներ, հայ ժողովրդի արժանավոր զավակներ՝ ում հետ կրկին մենք պատրաստ ենք պայքարել, ոտքի կանգնել և հաղթել»,-ասաց նա:
Իշխան Սաղաթելյանը ամփոփեց իր խոսքը` ասելով, որ Արցախի չի հայաթափվելու, Հայաստանը չի թրքացվելու, Սյունիքը չի զիջվելու, իսկ պարտության և պատերազմի խորհրդանիշ վարչախումբը հեռացվելու է։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ