Այս իշխանություններն ընդհանրապես «կարմիր գիծ» չունեն, որից այն կողմ չեն զիջելու․ Արմեն Ռուստամյան
ՀՀ անկախության պատմության մեջ այնպիսի խայտառակ ընտրությունների կազմակերպում և անցկացում՝ ինչպիսին ՏԻՄ ընտրություններն էին, Հայաստանում չի եղել: Այս մասին ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը 2021 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում կայացած ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ և նրա կազմած դաշինքների ցուցակներում ընդգրկված քաղաքացիների և աջակիցների հետ հանդիպման ժամանակ։
«Մի մեծ շիրմաքար է դրվել «ժողովրդավարություն» հասկացության վրա ՏԻՄ ընտրություններում իշխանության ձեռքով։ Այս իշխանությունների հոգեվարքը սկսվելու է հենց այս ընտրությունների արդյունքներից։ Ամեն մեկն իր տանը պետք է զգա այս պատուհաս իշխանություններից ազատվելու անհրաժեշտությունը»,-ասաց Արմեն Ռուստամյանը։
Իսկ ընդհանուր առմամբ, նրա գնահատմամբ,Հայաստանն այսօր ծայրահեղ ծանր վիճակում է․ երբեք այդքան անզոր չենք եղել միջազգային ասպարեզում, որքան այսօր Հայաստանը ներկայանում է այս իշխանություններով։
«ՀՀ իշխանությունների անկարողությամբ և անփառունակ պահվածքով մենք հասնում ենք նրան, որ ուղղակի միասին՝ նրանք դրսից, ՀՀ իշխանությունները՝ ներսից, երկիրը տանում են նորանոր, կենսական զիջումների, որից այն կողմ հենց պետականության կորուստն է, որ տեղի է ունենում»,-ասաց Արմեն Ռուստամյանը։
Նա արձանագրեց, որ այս իշխանություններն ընդհանրապես «կարմիր գիծ» չունեն, որից այն կողմ չեն զիջելու։
Մինչդեռ այդ «կարմիր գծերը» իրենց համար շատ ակնհայտ են, և դրա համար են կոչ անում ժողովրդիին դիմադրել, կանգնել և չնահանջել, որովհետև դրանից հետո այլևս անիմասն է լինելու խոսել մեր տեսակի պահպանության մասին։
Այդ կարմիր գծերից մեկը, Արմեն Ռուստամյանի խոսքով` այն բոլոր ծրագրերն են, որոնք ուղղված են պանթյուրքական ծրագրերն իրականացնելուն։ Իսկ այդ ծրագրերով սեպի նման այդ շղթան կտրում է Հայաստանը Սյունիքով, ինչն իրենց երազանքն է եղել, և այսօր մեր շուրջը տեղի են ունենում այդ պրոցեսները։
Նա փաստեց, որ այս իշխանությունները հաճախ մեզ մոլորեցնում են, որ «Զանգեզուրի միջանցքի» տրամաբանություն չկա, այնինչ այդ ճանապարհը, միևնույն է, վերածվելու է միջանցքի, որ մեզ զրկելու է սուվերենությունից։
«Հայաստանի թուրքացումը հենց սա է։ Սա լինելու է վերջը»,- հավելեց նա:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ