Գվատեմալայում երկու վարչական շրջանների բնակիչների միջեւ բախումների հետեւանքով 13 մարդ է զոհվել
Գվատեմալայում Սոլոլայի հարավ-արեւմտյան դեպարտամենտի երկու վարչական շրջանների բնակիչների միջեւ հողային վեճի պատճառով բախումների հետեւանքով առնվազն 13 մարդ է զոհվել։ Այս մասին շաբաթ օրը Twitter-ում հայտնել է Կենտրոնաամերիկյան երկրի Ազգային քաղաքացիական ոստիկանությունը (ԱԷԿ), փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ոստիկանները Նահուալա (Սոլոլա) վարչական շրջանի Չիկիքս գյուղում հայտնաբերել են 13 սպանվածների դիերը, որոնք անընդունելի եղբայրասպանության զոհ են դարձել»,- ասվում է տեղեկատվության մեջ։ Նշվում է, որ զոհվածների թվում կան կանայք եւ երեխաներ, կոնֆլիկտի ընթացքում զոհվել է նաեւ մեկ ոստիկան, եւս երկուսը վիրավորվել են։
Մի քանի անհաջող փորձերից հետո ոստիկանական ջոկատին հաջողվել է մտնել բախման տարածք։ Միաժամանակ բանակի հրամանատարությունը հայտարարել է, որ 60 հոգանոց ստորաբաժանումը գտնվում է Նահուալա վարչական շրջանում՝ անհրաժեշտության դեպքում ուժային կառույցներին օգնություն ցուցաբերելու համար:
Բախումները Նահուալա եւ Սանտա Կատարինա Իքստաուական համայնքների տարածքում, որոնք ընդհանուր սահման ունեն, տեղի են ունեցել հողային վեճի պատճառով։ Շուրջ 100 տարի նրանց բնակիչները վիճարկում են սահմանային տարածքները, ինչը նախկինում մի քանի անգամ արյունահեղության էր հանգեցրել:


















































«Բավարիայի» կիսապաշտպանը՝ Ավստրիայի լավագույն ֆուտբոլիստ
Իսպանացի արքայադուստրը խախտել է թագավորական ընտանիքի ավանդույթը
Ադրբեջանը հայտարարել է, որ «արագացված տեմպերով կառուցում է Զանգեզուրի միջանցքը»
Կասեցվել է «Բելիսսիմո Գրուպ»-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
ԲԴԽ-ն դատավոր Արշակ Պետրոսյանին նախազգուշացում հայտարարեց
Վարչապետի կամ ՔՊ վարչության ցանկացած որոշման հետ հաշտ եմ. պաշտոնը մեր տնից չեմ բերել. Շիրակի մարզպետ
«Աչքս դռանն է, միշտ Ռաֆոյիս եմ սպասում, որ դուռը բացելու է և ներս մտնի». Ռաֆայել Ֆրանգուլ յանն անմահ...
Մայքլ Ջեքսոնի թիկնապահը բացատրել է էփշտեյնի հետ լուսանկարում փոփ արքայի հայտնվելը
Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված...
Ձերբակալվել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավարը