Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել Էնդրյուի և Էպշտեյնի ամոթալի կապերի մասին փաստաթղթերը վերստին հարցեր են բարձրացնում Ոչ ոք կանանց չի ստիպում փոխնակ մայրության գնալ. բոլոր փոխնակ մայրերը ֆինանսապես կայուն են Մենք արագ ենք սովորում խաղաղությանը, դա յուրահատուկ զգացողություն է. Ալիև Վարչապետը հանդիպում է ունեցել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ Վաշինգտոնը փորձում է անհնարինը հնարավոր դարձնել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներինն է Բժշկական ծառայություններից օգտվելիս էլեկտրոնային ՀԴՄ–ն պարտադիր կդառնա․ օրենսդրական նախագիծ Դուք ձեր անցած ճանապարհով լավ օրինակ եք երեխաների համար Հայտնի են Հայաստանի ձյան վոլեյբոլի տղամարդկանց և կանանց առաջնութայն հաղթողները Ես առաջադրվել եմ, որ լինեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում. Սրբուհի Գալյան Ռուսաստանը շարունակում է իր հատուկ ռազմական գործողությունը, Պեսկով

Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվելԷնդրյուի և Էպշտեյնի ամոթալի կապերի մասին փաստաթղթերը վերստին հարցեր են բարձրացնում Ոչ ոք կանանց չի ստիպում փոխնակ մայրության գնալ. բոլոր փոխնակ մայրերը ֆինանսապես կայուն ենՄենք արագ ենք սովորում խաղաղությանը, դա յուրահատուկ զգացողություն է. ԱլիևՎարչապետը հանդիպում է ունեցել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետՎաշինգտոնը փորձում է անհնարինը հնարավոր դարձնել«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներինն էԲժշկական ծառայություններից օգտվելիս էլեկտրոնային ՀԴՄ–ն պարտադիր կդառնա․ օրենսդրական նախագիծԴուք ձեր անցած ճանապարհով լավ օրինակ եք երեխաների համարՀայտնի են Հայաստանի ձյան վոլեյբոլի տղամարդկանց և կանանց առաջնութայն հաղթողներըԵս առաջադրվել եմ, որ լինեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում. Սրբուհի ԳալյանՌուսաստանը շարունակում է իր հատուկ ռազմական գործողությունը, ՊեսկովՆախատեսված բանակցությունները շարունակում են ընթացքի մեջ մնալՍիսիանի խաչմերուկից Կապան ճանապարհը փակ է կցորդով մեքենաների համարԻսպանիայի գավաթ․ Բարսելոնան հաղթեց Ալբասետեին՝ դուրս գալով կիսաեզրափակիչԱրսենալը տանը ևս հաղթեց Չելսիին՝ դուրս գալով եզրափակիչՀայաստանի ծանրամարտի առաջնությանը կմասնակցեն բոլոր առաջատար ծանրորդներըՔննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Բայմուրադովայի սպանության գործովՆամակագրություն COVID-19-ի մասին՝ համավարակից երեք տարի առաջՆիդեռլանդների թագուհի Մաքսիման պետք է անցնի զինվորական պատրաստության ծրագիրԵրկու եվրո՝ Տրևի շատրվանին մոտենալու համարՀունվարի 1-ից Հայաստանում աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն բացառապես էլեկտրոնային տարբերակովՀաստատ հրեշտակ չեմ. Իտալիայի վարչապետը՝ իր դեմքով հրեշտակի որմնանկարի մասինՆա այնքան հաճախ էր փորձում ինձ համոզել գնալ իր կղզին, որ վերջիվերջո, ես պարզապես արգելափակեցի նրան. ՄասկԱՄՆ-ի վարչակազմը նոր հակառուսական պատժամիջոցներ է պատրաստել է. BloombergՔաղցկեղը հնարավոր է կանխարգելել, իսկ բազմաթիվ տեսակներ վաղ փուլում հայտնաբերելու դեպքում՝ լիովին բուժելԱբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցություններըՀամայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան գողացած երիտասարդին. նրա մոտ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ)ԱՄՆ բանակցում է կարևոր հանքային նյութերի մատակարարման ուղղությամբԱլկոհոլի օգտագործման մակարդակով հետխորհրդային երկրների շարքում Հայաստանը ստորին հորիզոնակններում է ՀԷՑ-ի ավտոպարկի կենտրոնական կայանատեղիի վարձակալության պայմանագրերը սահմանված ընթացակարգերով կասեցվել են. Ռոմանոս ՊետրոսյանՄենք միակն ենք, ում օրենքով թույլատրվում է իրականացնել հարձակողական հաքերային գործողություններ. FEԱմերիկացի զինվորականների մի խումբ մեկնել է ՆիգերիաՀայ-թուրքական սահմանը կբացվի մարտին. Գարո ՓայլանՀՀ վարչապետը հանդիպել է «Զայեդ» մրցանակաբաշխության գլխավոր քարտուղարի հետՀանցագործները հասանելիություն են ստացել տուժողների բանկային քարտերին, դուրս բերել դրանցում առկա գումարները, ձևակերպել վարկերԱռաջարկվում է բժշկական ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին տրամադրել ՀԴՄ կտրոնՔրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել. կատարվել են մեծամասշտաբ խուզարկություններ, կան ձերբակալվածներՑույցը դադարեցնելու համար ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր են օգտագործվել Քրեակատարողական բոլոր հիմնարկներում իրականացվում են լայնածավալ վերանորոգումներԱրդյո՞ք Հայաստանում կան քաղբանտարկյալներ. Սրբուհի Գալյան (տեսանյութ)Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը չի քննարկել եկեղեցու և անկախության հռչակագրին առնչվող դրույթներըԱպօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ (ֆոտոշարք)Նոր գործարքով Մասկի կարողությունը հասել է շուրջ 800 մլրդ դոլարի. ForbesԹրամփի վարչակազմը հատուկ նշանակություն է տալիս «Թրամփի երթուղի» ծրագրին. Թրամփի հատուկ բանագնացԱբու Դաբիում ուժեղացվել են Ռուսաստանի դեսպանատան անվտանգության միջոցները Ավստրալիան պլանավորում են վաճառքի հանել տասնյակ ռազմական օբյեկտներԱՄՆ-ը կունենա հարյուր հազարավոր զինված անօդաչու թռչող սարքերՍահմանադրության տեքստը պատրաստ կլինի մարտին. ԳալյանԿանադան միջուկային զենք ձեռք բերելու ծրագրեր չունի
Տեսանյութեր

Լաչինի միջանցքում անցակետեր տեղակայելը, ըստ էության, նշանակում է Արցախի և Հայաստանի վերջ. Տիգրան Աբրահամյան

Նիկոլ Փաշինյանը հայտնի սուտասան է, և նրա հայտարարությունները որպես հիմք ընդունելու և տրամաբական վերլուծություններ անելու անհրաժեշտություն չեմ զգում։ Այս մասին այսօր` դեկտեմբերի 18-ին, ՀՀԿ համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ որեւէ տարբերակ չկար Արցախի հարցը լուծել առանց տարածքային զիջումների:

«Նույն 2016 թվականի աշնանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ հայտարարեց, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Այստեղ խնդիրը որևէ ձևով թշնամու հայտարարությունները մեր դաշտ բերելը չէ, բայց նույնիսկ Ադրբեջանի նախագահը խոստովանում էր, որ ոչ միայն ինքնորոշման իրավունքի իրացումը օրակարգի հարց է եղել, այլ այդ թեման միջազգային տարբեր դերակատարների կողմից Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու գործոն է եղել։ Եվ այս իրավիճակում հավատալ և հետևել Նիկոլ Փաշինյանի ոչ տրամաբանական հայտարարություններին ես կարծում եմ՝ ճիշտ չէ։ Կա նաև երկրորդ հանգամանքը․ այն հայտարարությունները, որոնք այդ ժամանակ արտահայտվել են համանախագահների՝ տարածաշրջան այցերից և համանախագահ երկրների ղեկավարների 5 հայտնի հայտարարություններից հետո, դրանցում ամենակարևոր դրույթը արձանագրում էր հիմնարար սկզբունքների առկայությունը բանակցային գործընթացքում։ Սրանք ցույց են տալիս, որ բանակցությունները տեղի են ունեցել այդ հիմնարար սկզբունքների շուրջ»,- ասաց նա։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը ուղղված այս իշխանությունների փորձերին, նա ասաց, որ հայ-թուրքական հարաբերությունների նոր շրջափուլի մասին չեն խոսում Երևանում, խոսում են Անկարայում:

«Երբ 2009 թվականին սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, միջնորդ պետություններն ու մեր տարածաշրջանում ակտիվություն դրսևորող հիմնական քաղաքական խաղացողները հայտարարեցին, որ գործընթացը կարող է տեղի ունենալ միայն առանց նախապայմանների, ինչն էլ տեղի ունեցավ, և Հայաստանի համար առաջնային հարց դարձավ Արցախյան հակամարտությունը որևէ կերպ չկապել այս գործընթացի հետ։ Հայաստանը ստիպված եղավ հետ կանչել իր ստորագրությունը փաստաթղթից, երբ Թուրքիան ինչ-որ փուլում սկսեց հետ կանգնել իր պայամանավորվածություններից և հանդես գալ Արցախի հարցի շուրջ նախապայմանով։ Չնայած այս գործընթացը Հայաստանի համար բարենպաստ ավարտ չունեցավ, բայց արձանագրվեց, որ Հայաստանը հանդես է գալիս, որպես կառուցողական կողմ, տարածաշրջանում երկարատև կայունության և խաղաղության ապահովման կողմնակից, միջազգային առւոմով ունեցավ իմիջային բարձրացում՝ ի տարբերություն Թուրքիայի, որի վերաբերյալ գնահատականները բաց տեքստով արտահայտվում էին։ Հիմա ունենք այլ իրավիճակ։ Նախ, հայ-թուրքական հարաբերությունների նոր շրջափուլի մասին չեն խոսում Երևանում, խոսում են Անկարայում։ Այս գործընթացում բանագնացներ նշանակելու մասին Հայաստանում խոսում են այն բանից հետո, երբ Անկարայից բաց հայտարարություններ են հնչում։ Հայաստանի ԱԳ նախարարը մի քանի շաբաթ առաջ հայտարարում է, որ այս գործընթացը առաջ չի գնում, որովհետև Թուրքիան Սյունիքով միջանցքի նախապայմաններ է առաջ քաշում, բայց փաստորեն արդեն սկսվել է գործընթաց։ Եթե համեմատում ենք մեկնարկային իրավիճակները 2021-ին և 2009-ին, ակնհատ է, որ մենք հենց մեկնարկում արդեն մի քանի հետքայլ ենք կատարում, որևէ կերպ չի շոշափվում հայկական շահը, որովհետև այն նախապայմանը, որը դրվում է և փորձում են փաթեթավորել տնտեսական-սոցիալական տարբեր ձեռքբերումներով, իրականում մեզ համար ունի շատ խոցելի և երկրի պետականության համար սպառնալիք ներկայացնող կողմ՝ միջանցքը, քանի որ դրա ամրագրումը կամ վերջին շրջանում Ադրբեջանի բարձրացրած հարցը Լաչինի միջանցքում անցակետեր տեղակայելու մասին, ըստ էության նշանակում է Արցախի և Հայաստանի Հանրապետությունների վերջ»,-ասաց նա։

Աբրահամյանի խոսքով` Ադրբեջանն ու Թուրքիան ունեն իրենց հստակ մոտեցումները, առանցքային հարցերը, դրանք ներկայացնում են, բարձրացնում են օրակարգ։

«Ավելին՝ առաջին տեղում են պահում հարցեր, որոնք որևէ ձևով չեն տեղավորվել նոյեմբերի 9-ի հայտարարության կամ հունվարի 11-ի հայտարարությունների մեջ։ Հայաստանի իշխանություններն էլ փորձում են ստամոքսային տրամաբանություն բերել մեզ՝ ցույց տալով, թե դա մեզ կբերի տնտնեսական աշխուժություն, սոցիալական իրավիճակի բարելավման։ Բայց չեն խոսում, որ մարդիկ տարրական անվտանգային խնդիրներ են ունենալու իրենց երկրում»,- եզրափակեց նա։