Թալիբները բացառել են Աֆղանստանում ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցության հնարավորությունը
Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժումը բացառում է ռազմական ոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցության հնարավորությունը։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Աբդուլ Սալամ Հանաֆին, ով թալիբների կողմից նշանակվել է երկրի ժամանակավոր կաբինետի փոխնախագահի պաշտոնում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ամերիկացիները տեսնում են լուրջ տնտեսական դժվարությունները, որոնց բախվում է աֆղանցի ժողովուրդը, բայց նրանք այնուհանդերձ շարունակում են շրջափակել Աֆղանստանի պետական պաշարները։ «Մենք երբեք ամերիկացիների հետ ռազմական ոլորտում համագործակցություն թույլ չենք տա, եւ նրանց կողմից մեզ ցուցաբերվող օգնությունը միայն մարդասիրական բնույթ կկրի»,- Քաբուլում Իրանի փոխդեսպան Սայիդ Հասան Մորտազավիի հետ հանդիպմանն ասել է արմատականների ներկայացուցիչը, հաղորդում է Աֆղանստանի Ազգային ռադիոն եւ հեռուստատեսությունը (RTA):


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար