Նիկոլը կենդանական վախ ունի բանտից, և ապշում է, որ մյուսները չեն վախենում իր շանտաժներից. Եսայան
Մտահոգիչ է, երբ Լիպարիտյանի նման մեկը գալիս է Հայաստան ու ասում, թե 44-օրյա պատերազմից, Արցախյան 30-ամյա պայքարից ու բազմաթիվ զոհերից հետո, Ադրբեջանից ու Թուրքիայից ինքը վտանգ չի տեսնում։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Բագրատ Եսայանը։
«Այսինքն՝ 1-ին գլխավոր հողատուի արտաքին քաղաքական և ազգային անվտանգության հարցերի գլխավոր խորհրդականը նման տեսակետ է ունեցել ի սկզբանե, եւ ՀՀ-ն ձեւավորման պահից՝ 1991-ից, այս ուղղությամբ են փորձել տանել։ Եւ հիմա լիպարիտյանների և տեր-պետրոսյանների ձագերը իրականացրել են այդ ծրագիրը», - ասել է Եսայանն ու ավելացրել, որ նրանք գոնե ինտելեկտ ունեին, հասկանում էին, որ զոհեր կլինեն, ինչ -որ բարոյական արգելքներ ունեին, իսկ սրանք չունեն այդ արգելքները։
Բանախոսը կարծում է, որ իշխանությունների գնացքը գնացել է, ինչը իրենք եւս զգում են, իսկ դրա վկայությունն իրականացվող կալանավորումներն ու ձերբակալություններն են։
«Նիկոլը կենդանական վախ ունի բանտից, ու նա ապշում է, երբ իր շանտաժներից հետո մարդիկ չեն վախենում բանտից։ Օրինակ՝ Մասիսի քաղաքապետի հաղթանակը տոնող ժողովուրդը ինչ է, եթե ոչ դիմադրության տեղական օջախ, նույնը՝ Վանաձորը, Եղեգնաձորն ու Ապարանը, նույն Վարդենիսը, որտեղ բացահայտ ապօրինի ձերբակալություններով փորձում են վախեցնել։ Սրա համար պատասխան են տալու թե՛ դատավորները, թե՛ քննիչները»,- հայտարարել է դաշնակցական գործիչը։
Մանրամասները՝ տեսանյութում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ