Ամերիկացիների գրեթե 70%-ը դժգոհ է Բայդենի՝ գնաճին հակազդելու ջանքերից
Ամերիկացիների ավելի քան երկու երրորդը (69%) դժգոհ է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ գնաճին հակազդելու ջանքերից։ Այս մասին են վկայում ABC հեռուստաընկերության կողմից կիրակի երեկոյան հրապարակված հասարակական կարծիքի հարցման արդյունքները։
Հետազոտության համաձայն՝ Հանրապետական կուսակցության կողմնակիցների 94%-ը, անկախ ընտրողների 71%-ը եւ դեմոկրատների օգտին քվեարկողների կեսից ավելին (54%) դժգոհ են գնաճի դեմ պայքարելու պետության ղեկավարի ջանքերից։ ԱՄՆ բնակիչների միայն 28%-ն է դրական գնահատական տվել այս ուղղությամբ Բայդենի գործողություններին։
ԱՄՆ-ում տարեկան գնաճը 2021 թվականի նոյեմբերին արագացել է մինչեւ 6,8%՝ հոկտեմբերի 6,2%-ի դիմաց։ Ամսվա կտրվածքով սպառողական գներն աճել են 0,8%-ով։ Այս մասին վկայում են ԱՄՆ Աշխատանքի նախարարության կողմից անցյալ շաբաթվա վերջին ներկայացված տվյալները։
Ըստ ուսումնասիրության հեղինակների գնահատականի՝ Բայդենին միայն որոշ չափով է հաջողվել պանդեմիայի դեմ պայքարել․ հարցվածների 53%-ը դրական է գնահատել նրա աշխատանքն այս ոլորտում։
Հարցումը, որին մասնակցել է 524 ամերիկացի, անցկացվել է դեկտեմբերի 10-ից 11-ը։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար