Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ում մանկական պատվաստումների քանակը նվազեցնելու մասին ԱԺ իշխող խմբակցությունը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում Սելավ Վայոց ձորում․ երթևեկությունը վերականգնվել է Թրամփին գաղտնի դուրս են բերել Թուրքիայից՝ իրանական սպառնալիքի պատճառով. The Washington Post Ձերբակալվել են խաչմերուկում միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանած անձինք Պրոբացիայի ծառայության մարզային մարմնի նախկին ծառայողը մեղադրվում է 9 մլն դրամի հափշտակության մեջ. նախաքննությունն ավարտվել է Ստամբուլում հայ տղամարդ է սպանվել Կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 1.1 մլրդ դրամի չվճարված հարկային պարտավորություններ Ինձանից ակնկալում եք խնդիրների վերաբերյալ խորքային խոսակցություն, սակայն հասկանալի է՝ ժանրը դա չի նախատեսում. Վիլեն Գաբրիելյան Թուրքիայի խորհրդարանն ընդունել է Քրդստանի աշխատավորական կուսակցության կազմալուծման և անդամների համաներման օրինագիծը Ուիթքոֆ․ Թրամփը Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը վերածել է խաղաղության հաստատման օրինակելի մոդելի

Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ում մանկական պատվաստումների քանակը նվազեցնելու մասինԱԺ իշխող խմբակցությունը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունըՎթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումՍելավ Վայոց ձորում․ երթևեկությունը վերականգնվել էԹրամփին գաղտնի դուրս են բերել Թուրքիայից՝ իրանական սպառնալիքի պատճառով. The Washington PostՁերբակալվել են խաչմերուկում միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանած անձինքՊրոբացիայի ծառայության մարզային մարմնի նախկին ծառայողը մեղադրվում է 9 մլն դրամի հափշտակության մեջ. նախաքննությունն ավարտվել էՍտամբուլում հայ տղամարդ է սպանվելԿանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 1.1 մլրդ դրամի չվճարված հարկային պարտավորություններԻնձանից ակնկալում եք խնդիրների վերաբերյալ խորքային խոսակցություն, սակայն հասկանալի է՝ ժանրը դա չի նախատեսում. Վիլեն ԳաբրիելյանԹուրքիայի խորհրդարանն ընդունել է Քրդստանի աշխատավորական կուսակցության կազմալուծման և անդամների համաներման օրինագիծըՈւիթքոֆ․ Թրամփը Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը վերածել է խաղաղության հաստատման օրինակելի մոդելիԹրամփը գաղտնի լքել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Թուրքիայում՝ մահափորձի սպառնալիքի պատճառովԱՄՆ Պետքարտուղարությունը Թրամփի օրոք օտարերկրացիների ավելի քան 175 հազար վիզա է չեղարկելՎորոնեժի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով հրդեհվել է Wildberries-ի պահեստըՀալաբյան փողոցի 13 շենքի խաղահրապարակում նորածին երեխա է հայտնաբերվելԵրևանում կանցկացվի Բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողովըԶելենսկին Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ քննարկել է ԱԹՍ-ների մասին համաձայնագիրըԱնկարան ակնկալում է առաջընթաց ԵՄ-ի հետ վիզաների և Մաքսային միության շուրջ երկխոսությունում. ԷրդողանՀայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր․ Ֆիդան«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն ՉախոյանԿիեւն ուսումնասիրում է 44-օրյա պատերազմի ադրբեջանական փորձը, Բաքվում Ուկրաինայի դեսպանՓոխարինվում են մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի շարժասանդուղքներըԿեսօրից հետո` կարճատեւ անձրեւԵրևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԹուրքիայի խորհրդարանը 12- ժամյա քննարկումից հետո սահմանափակ համաներում է նախատեսել PKK-ի համարԿալանավորվել է Աննա Մկրտչյանի հայրը՝ Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են մի շարք ոլորտներում հարաբերությունների ինստիտուցիոնալացման հեռանկարներըՄոսկվան 12 ժամում ենթարկվել է 237 ԱԹՍ-ի հարձակման. ՌԴ-ն և Ուկրաինան շարունակում են հարվածներըԱրմավիրի մարզում ոստիկանները ապօրինի հանքարդյունաբերության 4 դեպք են բացահայտել2027 թվականի հունվարի 1-ից արգելվելու է մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառությունըԻրանի ԱԳՆ-ն պատժամիջոցների խստացման ԱՄՆ քաղաքականությունն անվանել է վտանգավոր «կախվածություն»Նոր գումարման ԱԺ առաջին նստաշրջան Իտալիայի և Դանիայի ղեկավարները համատեղ փաստաթղթով կոչ են արել խստացնել միգրացիոն հոսքերի նկատմամբ վերահսկողությունըՄոլդովան հետ է կանչել Ռուսաստանում իր դեսպանինՈՒԵՖԱ-ն, ԱՖԿ-ն և ԿՈՆԿԱԿԱՖ-ը բաց նամակում քննադատել են ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի ԻնֆանտինոյինԱբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետԱՄՆ-ն, ՀՀ-ն և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են արել Խաղաղության գագաթնաժողովի մեկամյա տարեդարձի կապակցությամբԿոլումբիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 100-ը (տեսանյութ)Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական գործընթացի կենտրոնումՓոփոխություններ էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման մեջԱնգլիայի տարածքի գրեթե երեք քառորդում երաշտ է՝ ծայրահեղ շոգիցՌուսաստանում հայտնել են, թե երբ կարող են քննարկել ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցըՌԴ ԱԳՆ․ Փաշինյանը հանդես է գալիս տրամագծորեն հակառակ և խճճված հայտարարություններովԵրկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելքԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով
Վերլուծական

Մեղավորներ փնտրելու կարիք չկա, ամեն ինչ շատ պարզ է

Երբ ձախողումներդ, թերացումներդ, ողբերգական հետեւանքների բերած գործողություններդ այլեւս չես կարող արդարացնել, օգնության է հասնում «հիբրիդային պատերազմ» եզրույթը: Իրոք, շատ հարմար ձեւ է օգտագործել «պատերազմ» բառը, կցել «հիբրիդային»-ը, որը քո ընտրազանգվածի ճնշող մեծամասնությունը չի հասկանում ու սարսափ առաջացնես:

Երբ նեղսրտում ես նրանից, որ դեռ չէիր էլ հասցրել ծանոթանալ արցախյան խնդրի կարգավորման փաստաթղթերին, բայց արդեն փսփսում էին, թե պատրաստվում ես հանձնել հողերը, ետ նայիր ու կիմանաս, որ նույն մեղադրանքները հնչում էին Հայաստանի բոլոր երեք նախագահների հասցեին, կրկնում եմ՝ բոլոր երեք նախագահների հասցեին, բայց նրանք ֆեյսբուքյան լացակումաց գրառումներ չէին անում, ԱԺ ամբիոնում նախկիններին չէին մեղադրում թալանի եւ ծանր ժառանգություն թողնելու մեջ, այլ հայրենիք էին պահում: Լավ, թե վատ, դա առանձին խոսակցության թեմա է, բայց պահում էին, փայփայում, զարգացնում:

Նրանք, իհարկե, տեղյակ էին, որ տարբեր շրջանակներ նրանց մեղադրում են, քննադատում, բայց նրանք, նրանցից եւ ոչ մեկը սեփական կետից չի բանակցել, չի ասել, թե ոնց ուզում՝ բանակցում է: Նրանցից որեւէ մեկին Ադրբեջանի առաջնորդը որպես միամիտ երեխա չի օգտագործել (սա լավագույն դեպքում), նրան կառուցողական եւ կիրթ չի անվանել: Եւ ամենակարեւորը, երբեք չմոռանաս, որ դու ոչինչ չես արել պատերազմը կանխելու եւ չորս հազարից ավելի լույս տղերքի կյանքը փրկելու համար, ոչինչ չես արել պատերազմը գոնե շուտ ավարտին հասցնելու համար: Դու միայն մտածել ես մեկ բանի մասին՝ հանկարծ քեզ դավաճան չասեն: Ո՞ւ: Հիմա էլի ասում են, իսկ տղերքը նահատակ են դարձել, Շուշին էլ, քո բնորոշմամբ դժգույն ու դժբախտ Շուշին էլ հանձնել ես թշնամուն:

Ու երբ ասում ես, թե որեւէ տարբերակ չկար Շուշին, Բերձորն ու Քարվաճառը պահելու համար, գիտենք, որ մեղմ ասած ճիշտ չես (տես՝ ՌԴ ԱԳ նախարարության վերջին պարզաբանումը, այսպես կոչված, «Լավրովի պլանի» վերաբերյալ), բայց ենթադրենք, մի պահ ընդունենք, որ ճիշտ ես, եւ տարբերակ չկար, մի՞թե չես գիտակցում, որ այդ դեպքում քո հանցանքը հինգհազարապատիկ անգամ ծանրանում է, քանի որ դու գիտեիր, որ տարբերակ չկա, բայց երկիրը տարար պատերազմի, մեզնից էլ խլեցիր մեր Աբգարին, Հայկազին, Գոռին, Նարեկին, Կամոյին, Մենուային, Վարդանին, Գեւորգին, Դավիթին, Արամին, Արմանին, Հակոբին, Վահեին, Վրեժին, Սամվելին, Գագիկին, Արթուրին... Գոնե այս փաստը գիտակցո՞ւմ ես:

Բա, եթե իրոք հասկացել էիր, թե տարբերակ չկա, ինչո՞ւ չդիմեցիր հանրությանը: Չէ՞ որ 2018-ին դեռ բավարար աջակցություն ունեիր: Մի փորձիր արդարանալ, մի փորձիր քո հանցավոր սխալների մեղքը բարդել նրանց վրա, ովքեր իբր տարածում էին այն թեզը, թե վարչախումբը հողերը հանձնում է: Մի արա, որքան փորձում ես, այնքան ավելի ես շաղախվում մեղքի մեջ: Լավ, մի՞թե դու չես հարցրել գլխավոր շտաբի կարծիքը, թե հավանական պատերազմի դեպքում ինչ կլինի, եթե՝

Ա. պատերազմին միջամտի Թուրքիան

Բ. պատերազմին չմիջամտի Թուրքիան

Եւ մի՞թե չես հարցրել, թե որքան է հավանականությունը, որ հնարավոր պատերազմին կմասնակցի Թուրքիան, թե՞ լսել ես Մակունցին, որն ասում էր՝ Թուրքիան չի միջամտի: Եւ մի՞թե այսքանից հետո դու Մակունցին այնքան ես վստահում, որ դեսպան ես նշանակել ԱՄՆ-ի նման գերտերությունում: Վայ մեզ ուրեմն, որ ԱՄՆ-ի հետ գլխավոր կապավորը Մակունցն է լինելու:

Ախր, երբ ասում ես, թե հողերի հանձնման մասին լուրերով թուլանում էր մեր բանակցային դիրքերը, ոչ միայն քեզ ես ծիծաղելի վիճակի մեջ դնում, այլ ամբողջ երկիրը: Ի վերջո գրառումներդ կարդում են նաեւ այլ երկրներում: Կարդում են ու ...
Մանկական շատ խաղեր կան, որտեղ պարտվում է նա, ով «վառվում» է: Հիմա դու պարտվել ես, «վառվել» ես: Այլեւս կարողանում ես թյուրիմացության մեջ գցել  հունիսի 20-ին քեզ քվեարկածների միայն շատ քիչ մասին: Իրոք, կանգ առ, գոնե հիմա կանգ առ: Ոչ քեզ, ոչ երկրին պատիվ չի բերում ոչ այսպիսի գրառումներդ, ոչ էլ ԱԺ ամբիոնի մոտ կանգնած ջղաձիգ բացականչություններդ:

Ու երբ ասում ես, թե պետականության եւ պետական ինստիտուտների կայացածության մակարդակը ցածր է, արդեն շատերը հասկանում են, որ պատճառը Սահմանադրական դատարանի որոշումն էր, դրան հաջորդած գլխավոր դատախազության հայտարարությունը, որից հետո ազատության մեջ հայտնվեցին «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորները, որոնք ակնհայտ ապօրինի որոշմամբ պահվում էին անազատության մեջ:

Միշտ հիշիր, նույնիսկ քո կողմից բզկտված այսպիսի Հայաստանում չես կարող բացարձակ միապետություն հաստատել, չես կարող մարդկանց համոզել, ապացուցել, որ մեր տղերքի զոհվելու թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն դու չես: Հաստատ իմացիր, այնքան կուզեի, որ տղերքը չզոհվեին, որ մեղավորներ չլինեին, ու որ այդ մեղավորը հենց դու չլինեիր: Եւ իսկապես, Հայաստանում, նույնիսկ այսպիսի Հայաստանում չես կարող բացարձակ միապետություն հաստատել: Մի փորձիր: Մի գործ ունես անելու, պետք է իսկապես հրաժարական տաս: Կառչելով պաշտոնից՝ մեղքերի վրա միայն մեղքեր ես ավելացնում:

Քիչ էր մնում մոռանայի. Ցավի, հայրենիքի, տղերքի կորստի ցավի մասին մերկապարանոց դատողություններ մի արա: Մի բորբոքիր հերոս տղերքի ծնողների առանց այն էլ չսպիացող վերքերը, մի փորփրիր տուն ու տեղ կորցրած մարդկանց վերքերը, մի նեղացրու իրենց Հադրութի տանը թողած փափուկ խաղալիքի մասին մտածող երեխային, հոր ու մոր գերեզմանը թողած ու հայրենի հողում գաղթական դարձած մարդուն: Լավ, իրո՞ք չես հասկանում, թե ինչ ես արել:

Գեղամ Նազարյան

Աժ պատգամավոր, «Հայաստան» խմբակցություն

Ճշմարտություն սերունդների համար