ՄԱԿ. Աֆղանստանի տնտեսական փլուզումը «տեղի է ունենում մեր աչքի առաջ»
Աֆղանստանի տնտեսական կոլապսը «տեղի է ունենում մեր աչքի առաջ»: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդասիրական կազմակերպությունների ղեկավար Մարտին Գրիֆիթսը` կոչ անելով միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել` «ազատ անկումը» դադարեցնելու համար` նախքան այն ավելի շատ մահերի հանգեցնի:
Գրիֆիթսը Associated Press-ին ասել է, որ դոնոր երկրները պետք է համաձայնեն, որ, ի լրումն շտապ մարդասիրական օգնության, նրանք պետք է աջակցեն աֆղան ժողովրդի հիմնական ծառայություններին, այդ թվում` կրթությանը, հիվանդանոցներին, էլեկտրաէներգիային եւ պետական աշխատավարձերին: «Մենք էքսպոնենցիալ տնտեսական կոլապս ենք տեսնում,- ասաց նա:- Ամեն շաբաթ իրավիճակն ավելի ու ավելի է վատանում»։
Նրա խոսքով` մինչեւ տարեվերջ պետք է լուծվի իրացվելիության խնդիրը եւ ձմռանը գումարներն ուղղվեն առաջնային ծառայությունների աշխատողներին։ Գրիֆիթսը նշել է, որ ինքը պետք է վերանայի իր նախկին տեսակետն այն մասին, որ Աֆղանստանը կարող է գոյատեւել ձմեռը բացառապես մարդասիրական օգնության միջոցով:
4 միլիոն երեխա դպրոց չի հաճախում, եւ շուտով նրանց թիվը կհասնի 9 միլիոնի, իսկ պատճառը պարզ է՝ ուսուցիչների 70 տոկոսն օգոստոսից աշխատավարձ չի ստացել։ «Եվ եթե մենք դա չանենք, կանանց եւ աղջիկների դպրոցում իրավունքի վերաբերյալ այս ամբողջ քննարկումն ակադեմիական կդառնա»,- ասել է նա։
«Այսպիսով, իմ այսօրվա ուղերձն ահազանգ է տնտեսական փլուզման մարդասիրական հետեւանքների եւ հրատապ գործողությունների անհրաժեշտության մասին»,- ասել է Գրիֆիթսը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար