JPMorgan. 2022 թվականը կլինի գլոբալ վերականգնման, գլոբալ պանդեմիայի ավարտի տարի
2022 թվականը կլինի գլոբալ վերականգնման, գլոբալ պանդեմիայի ավարտի եւ նորմալ պայմաններին վերադարձի տարի, որը մենք ունեինք մինչեւ COVID-19-ի բռնկումը։ Այս մասին ասվում է JPMorgan Chase Global Research-ի զեկույցում, գրում է Axios-ը։
Նախատեսվում է «գլոբալ շարժունակության վերադարձ եւ սպառողների կողմից հետաձգված պահանջարկի ազատում (օրինակ՝ ճանապարհորդություն, ծառայություններ)»:
Համաշխարհային շուկաների գլխավոր ստրատեգ եւ Global Research-ի համաղեկավար Մարկո Կոլանովիչն ասել է, որ կանխատեսումը «արդարացված է բնակչության լայն իմունիտետի ձեռքբերմամբ եւ մարդկային հնարամտության միջոցով, ինչպիսիք են թերապեւտիկ նոր դեղամիջոցները, որոնք, ինչպես ակնկալվում է, այնորեն հասանելի կլինեն աշխարհում 2022 թվականին: «Մենք կարծում ենք, որ դա կհանգեցնի ուժեղ ցիկլային վերականգնման, գլոբալ շարժունակություն վերադարձի եւ սպառողական ու կորպորատիվ ծախսերի զգալի աճի»,-հավելել է նա։
Կոլանովիչը նաեւ զգուշացրել է, որ «կան ռիսկեր, որոնք ներդրողները պետք է վերահսկեն 2022 թվականին»։ «Դրանք ներառում են Եվրոպայում եւ Ասիայում աճող աշխարհաքաղաքական լարվածությունը, մոտալուտ էներգետիկ ճգնաժամը, բարձր գնաճի շուրջ անորոշությունը եւ դրամավարկային քաղաքականության կարգավորումը»:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար