Թրեւիս Սքոթն առաջին անգամ մեկնաբանել է իր համերգի ընթացքում ողբերգական միջադեպը
Հայտնի ռեփեր Թրեւիս Սքոթը՝ Քայլի Ջենների սիրելի, առաջին հարցազրույցն է տվել իր «Astroworld» երաժշտական փառատոնի ընթացքում ողբերգական միջադեպից հետո։ Այն հրապարակվել է YouTube-յան CThaGod ալիքում։
Նրա ելույթի ընթացքում հրշմտոցի արդյունքում 10 մարդու մահվանից հետո նրա դեմ մոտ 300 դատական հայց է ներկայացվել։ Երգիչը նշել է, որ իր բոլոր ելույթներն անցնում են այդ ձեւաչափով, եւ ինքը միշտ կողմ է, որ մարդիկ ուրախանան իր համերգների ընթացքում։ Սակայն անվտանգության համար պատասխանատու են կազմակերպիչները, որոնց ինքը լիովին վստահել է։
«Ես ցանկանում եմ, որ բոլորն աղոթեն երկրպագուների համար, որոնք այլեւս մեզ հետ չեն։ Ուզում եմ, որ աղոթեն նրանց ընտանիքների համար եւ շարունակեն ապաքինման ձգտել։ Պարզապես աջակցեք միմյանց։ Ու հիշեք՝ սերն ամեն ինչ է»,- ասել է Սքոթը։
Հրմշտոցը տեղի է ունեցել նոյեմբերի 5-ին Հյուսթոն քաղքում «Astroworld» փառատոնի ընթացքում։ Այն շարունակվել է կես ժամ, այդ ընթացքում ավելի քան 300 մարդ է տուժել։ Ի սկզբանե հաղորդվում էր, որ ռեփերի ութ երկրպագու մահացել է ստացած վնասվածքներից։ Նրանք 14-27 տարեկան են եղել։ Սեպտեմբերի 11-ին հայտնի է դարձել, որ Հյուսթոնի հիվանդանոցներից մեկում մահացել է 22-ամյա Բհարթի Շահանին։ Չորս օր անց մահացել է իննամյա Էրզա Բլաունտը։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար