Ի՞նչ կապ ունի գեներալ Սեյրան Սարոյանը «Իգլա»–ի գործով մեղադրյալի հետ
«Փաստ» օրաթերթը գրում է. Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սեպտեմբերի 11–ին «Իգլա»–ի գործով հարցաքննվել է կասկածյալ Հրաչյա Մայիլյանը, ով այս գործից անջատված մասով նաև մեղադրյալ է: Մայիլյանը հայտնել է, որ Թբիլիսիում զբաղվել է ձեռնարկատիրությամբ,որի մասին շատ լավ գիտեր իր ծանոթ Արմեն Պողոսյանը, ով Էջմիածնում հայտնի է «Ժորիկ» անունով: Պողոսյանը իրեն խնդրել է հետաքրքրվել Վրաստանից «Իգլա» տեսակի զենք ձեռք բերելու հնարավորությունների մասին: «Չգիտեի՝ ի՞նչ զենքի մասին է խոսքը: Ժորիկն ասաց, որ դա տանելու է Ղարաբաղ՝ բանակին, որ պաշտոն տան, իսկ թե ում՝ չգիտեմ: Հետո պարզվեց, որ «Իգլան» պետք է եղել Սանասար Գաբրիելյանին: Դիմեցի ծանոթիս, որն ասաց, որ իրենց մոտ նման զենք չկա»,– ասել է Հրաչյան նախաքննական ցուցմունքում:
Վկան նշեց, որ Ժորիկը իրեն ծանոթացրել է Ռոբերտի հետ, ով ասել է, թե կարող է ուզած զենքը գտնել: «Արշալույս գյուղի դաշտերից մեկում Ռոբերտը ցույց տվեց խողովակատիպ մի սարք: Զենքը թողել ենք նույն տեղում և վերադարձել Էջմիածին: Ռոբերտն ասաց, որ զենքն արժի 40000 ԱՄՆ դոլար, սակայն վրան պակաս մասեր կան ու 35 հազար դոլարով կարող ենք գնել»: Ավելի ուշ Հրաչյա Մայիլյանը «Իգլան» տարել ու պահել է իր հանգուցյալ հորեղբոր տանը, սակայն Ժորիկը հրաժարվել է զենքը գնելուց՝ պատճառաբանելով, որ անհրաժեշտ մասեր են բացակայում:
«Այ ստեղ հասկացա, որ Ժորիկն ու Սանոն ինձ կոճկել են: Ինձ կեղծ փաստաթղթեր օգտագործելու փաստով հրավիրել էին ԱԱԾ, այդ ժամանակ էլ որոշեցի պատմեմ կատարվածի և «Իգլա»–ի մասին»,– նշեց մեղադրյալը: Գործով վկա, ՕՐՕ դաշինքի Էջմիածնի գրասենյակի համակարգող Սուսաննա Հարությունյանը «Փաստ»–ի թղթակցի հետ զրույցում նկատեց. «Սանոն հազար տարի գեներալ Սեյրանի մոտ է աշխատել: Սամվել Բաբայանը չէր կարող նրա հետ կապ ունենալ: Ես գեներալիտետի աչքի փուշն եմ, բայց արդարության կողմն եմ: Դէ հիմա հասկացեք «Իգլա»–ի հետքերը որ ուղղությամբ են գնում: Սանոն՝ Սարոյան Սեյրանի մարդկանցից ա, սա Էջմիածնում բոլորը գիտեն»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները