Ի՞նչ եք գոռում. հրաժարականի մասին հարցը հավասարակշռությունից հանեց Փաշինյանին
Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հակադարձեց նրա այն հայտարարությանը, թե «Հայաստան» խմբակցության պատգամավորները «ադրբեջանական նարատիվ են տարածում», եւ որ Հայաստանում գոյություն ունեն «ադրբեջանական ազդեցության ցաներ»՝ ակնարկելով ընդդիմությանը:
«Պարոն Փաշինյան ես ձեզ հիմա պետքա մեղադրեմ Ադրբեջանի շահերը լավագույնս պաշտպանելու մեջ, որովհետև դուք եք Ադրբեջանի նախագահին համարել կիրթ և կառուցողական, ասել եք, որ նա պատրաստ է հարցի լուծման, դուք եք նրա հետ վերելակում անհասկանալի գրառումներ արել ձեր նոթատերտրում, ձեր օրոք ենք կորցրել Արցախի զգալի հատվածը, հազարավոր զոհեր և վիրավորներ ունեցել, տասնյակ հազարավոր անտուն քաղաքացիներ ունեցել»,- արձագանքեց Խամոյանը՝ ուղղելով բուն հարցը՝ հնարավո՞ր է ինչ-որ փուլում վարչապետի պաշտոնը փոխանցի թիմակիցներին որեւէ մեկին:
Խամոյանի այս դիտարկումներին ու հարցին պատասխանելիս Փաշինյանը հունից դուրս եկավ:
«Ձեր ժամանակ՝ 2010թ. վարչատարածքային բաժանման մասին ընդունած օրենքով ընդունել եք, որ դա Ադրբեջան ա, հերիք ա մանիպուլյացիաներով զբաղվեք: Էդ որ ասում եք՝ պատերազմը կանխեիք, մինչեւ հիմա ձեր երկու քաղաքական ուժը չի հայտարարել, որ դուք լինեիք, ինչ կանեիք, բա ինչի՞ չեք հայտարարում: Պատերազմը կանխելու ձեւը մեկն էր՝ տարածքների վերադարձ՝ առանց ԼՂ կարգավիճակի ճշգրտման: Պատասխանատու ասում եմ՝2018թ. ստացած բանակցային ժառանգությամբ՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չգտնվելու որեւէ տեսական հնարավորություն չկար, սա ձե՛ր իշխանությունն ա թողել, եթե սա դավաճանություն է, ապա դուք եք դավաճան իշխանությունը: Էդ օր ԱԹՍ-ներից եք խոսում, ձեր խմբակցության ղեկավարն ա ասել՝ կանսեռվի բանկաները կախեք դիրքերում, որ հակառակորդը գա, իմանանք, ի՞նչ եք եկել ստեղ խոսում: Ավելին՝ 2016թ. բանակցային գործընթացում աղետ ա տեղի ունեցել՝ Ղարաբաղը կորցրել ա Ադրբեջանի կազմից դուրս լինելու տեսական եւ գործնական բոլոր հնարավորություններ: Սա ձեր ժառանգությունն է, եւ ես դա կապացուցեմ ցանկացած տեղ, ուզում ե՞ք դռնփակ նիստ արեք, բերեմ, էդ բանակցային բովանդակությունը բոլորիդ ներկայությամբ դնեմ սեղանին: Բա էդ ինչի՞ եք գնացել, բանակցային սեղանի շուրջ էդ հերոսին դարձրել սակարկության առարկա: Ի՞նչ եք գոռում, ի՞նչ եք գոռում, ո՛չ, իմ ժամանակը չի՛ ավարտվել, ձե՛րն ա վաղուց ավարտվել»,- զայրացած պատասխանեց Փաշինյանը:
Ագնեսա Խամոյանն էլ արձագանքեց. «Չէի պատկերացնում, որ «հրաժարական» բառից նման էմոցիաների մեջ կընկնեք: Ես դեռ մեղմ ձեւակերպեցի, ձեր թիմակիցների անունը տվեցի՝ Սուրեն Պապիկյանի, Արարատ Միրզոյանի, Ձեր թիկունքում նստած Ալեն Սիմոնյանի, զարմացած եմ, թե ինչու էսպես բորբոքվեցիք»:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ