Չելյաբինսկում հարյուրավոր ադրբեջանցիներ են կալանավորվել
Չելյաբինսկում ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչ Ռամիլ Ջանիեւի սպանության գործի եւ դրանից հետո ծագած պատերազմի շրջանակում շուրջ 200 ադրբեջանցի է կալանավորվել։
haqqin.az-ի հաղորդմամբ՝ քիքբոքսինգով զբաղվող 25-ամյա Ռամիլ Ջանիեւին սպանել են սեպտեմբերի 8-ին իր տան շքամուտքի մոտ։ Մարդասպանը մի քանի անգամ կրակ է բացել նրա գլխի ուղղությամբ։ Հանցագործության մեջ կասկածում են 26-ամյա Էլդանիզ Բաղիրովին։
«Բակինսկի դվորիկ» ռեստորանում հոգեհացի արարողության ժամանակ իրավապահները ձերբակալել են ռեստորանի հյուրերին եւ ոստիկանական բաժանմունք տարել։
Ականատեսներից մեկի խոսքով՝ ռեստորան ներխուժած ուժայինները օդ են կրակել։
Ոստիկանական նմանատիպ շուրջկալություն է տեղի ունեցել նաեւ օգոստոսի 29-ին, «Մալենկայա Գրուզիա» ռեստորանում։ Աղբյուրների տվյալներով՝ այդ վայրում հրաձգություն են սկսել ադրբեջանական խմբավորման առաջնորդ Ռահման Աբդուլլաեւի եւ կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության նախկին աշխատակից Անդրեյ Ցելիշչեւի «մարտիկները», որին քրեական հեղինակություն Վլադիմիր Պուզկովի մարդիկ են աջակցել։ ՆԳՆ Չելյաբինսկի Գլխավոր վարչությունում «զտման» պատճառ են համարում «միգրացիոն օրենսդրության խախտումների ստուգումը»։
Աղբյուրները ենթադրում են, որ հարաբերությունների պարզումը, ինչպես նաեւ 25-ամյա Ռամիլ Ջանիեւի սպանությունը կապված է տարածաշրջանում երթուղային տաքսիների շուկայի վերաձեւավորման հետ։ Այդ ոլորտում ադրբեջանական սփյուռքն ամենակարեւոր խաղացողներից է։ Բացառված չէ, որ Ջանիեւի սպանությունից հետո նոր արյուն կարող է թափվել, քանի որ ադրբեջանցիները կցանկանան վրեժխնդիր լինել իրենց հայրենակցի մահվան համար։


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները