Ֆիլիպ Կիրկորովի վերաբերյալ 13 վարչական վարույթ է հարուցվել
Ռուսական էստրադայի փոփի արք Ֆիլիպ Կիրկորովի վերաբերյալ 13 գործ կա, որոնցով նա պարտավոր է վճարել վարչական տուգանքները, հայտնում է 5tv-ru-ն՝ վկայակորելով Մոսկվայի Տագանսկի դատարանի Telegram-յան ալիքը։
Ըստ պաշտոնական տվյալների՝ հայտնի արտիստը հրաժարվում է ժամանակին վճարել տուգանքները։ Հետեւանքները կարող են տհաճ լինել։ Երգչին պատիժ է սպասվում՝ չվճարված գումարի կրկնապատատիկի չափով կամ վարչական ձերբակալություն մինչեւ 15 օր կամ պարտադիր աշխատանք մինչեւ 50 ժամ։
Երաժիշտին զարմացրել է պարտքերի առկայության փաստը։ 5tv-ru-հետ զրույցում երգչի փաստաբան Ալեքսանդր Դոբրովինսկին նշել է, որ ոչ ինքը, ոչ իր հայտնի վստահորդն այդ մասին չեն իմացել։
«Ֆիլիպ Կիրկորովի համար անակնկալ էր, որ ինչ-որ պարտք կա։ Ավելին, ես այդ հարցն արդեն ճշտել եմ Ֆիլիպ Բեդրոսովիչի ընկերության հաշվապահությունում, եւ ինձ հայտնել են, որ բոլոր տուգանքաները վաղուց վճարված են։ Այնպես որ կարծում եմ, որ այդ գործն իմ պրակտիկայի ընթացքում ամենակարճը կլինի»,- ընդգծել է Դոբրովինսկին։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար