Հնդկաստանն ու Ռուսաստանը Լուսնի համատեղ յուրացումն են քննարկում
Հնդկաստանն ու Ռուսաստանը տիեզերքի համատեղ հետազոտության ոլորտում տարբեր նախագծեր են քննարկում, այդ թվում՝ Լուսնի յուրացումը։ Այս մասին շաբաթ օրը Նյու Դելիում ռուս լրագրողներին հայտարարել է Հնդկաստանում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Կուդաշեւը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Շատերը մտածում են Լուսինը համատեղ յուրացնելու մասին, սա նույնպես մեր փոխանակումների օրակարգում է։ Մենք ինչ-որ ձեւով մտածում ենք տիեզերակայաններ ստեղծելու մասին, դա դեռ պետք է մասնագիտորեն քննարկվի: Դժվար է ասել, թե ինչպես կլինի, բայց հարցը օրակարգում է։ Այս բոլոր թեմաները մինչեւ վերջերս աներեւակայելի էին: Էլ չենք խոսում այն մասին, որ Ռուսաստանը հպարտ է, որ Լուսնի եւ օդաչուավոր տիեզերագնացության յուրացման մեր փորձն օգտագործվում է հնդկական «Չանդրայան» եւ «Գագանյան» առաքելություններում, ասել է դեսպանը։
«Չանդրայանը» Լուսնի հետախուզման հնդկական ավտոմատ կայան է, իսկ «Գագանյանը» առաջին հնդկական օդաչուավոր տիեզերանավի նախագիծն է, որն առաջիկա տարիներին կմեկնի Երկրի ուղեծիր:
«Տիեզերքի ոլորտում երկու երկրները քննարկում են ոչ միայն շարժիչների մատակարարման, այլեւ համատեղ շարժիչների կառուցման, ծանր, թեթեւ եւ գերթեթեւ հրթիռների համատեղ մշակման, արբանյակների համատեղ ստեղծման հարցերը»,- ասել է Կուդաշեւը։


















































«Բավարիայի» կիսապաշտպանը՝ Ավստրիայի լավագույն ֆուտբոլիստ
Իսպանացի արքայադուստրը խախտել է թագավորական ընտանիքի ավանդույթը
Կասեցվել է «Բելիսսիմո Գրուպ»-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
Վարչապետի կամ ՔՊ վարչության ցանկացած որոշման հետ հաշտ եմ. պաշտոնը մեր տնից չեմ բերել. Շիրակի մարզպետ
ԲԴԽ-ն դատավոր Արշակ Պետրոսյանին նախազգուշացում հայտարարեց
Մայքլ Ջեքսոնի թիկնապահը բացատրել է էփշտեյնի հետ լուսանկարում փոփ արքայի հայտնվելը
Կընդգրկվի արդյոք Փարաքարի նախկին համայնքապետ Գյուլնազարյանը՝ ՔՊ ընտրական ցուցակում
Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել են 2 սատկած շներ՝ մետաղական լարով խեղդած և կապված
«Արատտա այգին» արժանացել է պատվավոր մրցանակի SHARE ճարտարապետական միջազգային մրցույթում
Նախկին ամուսիններ Ջենիֆեր Լոպեսը և Բեն Աֆլեքը վերամիավորվել են տոնական գնումների և դերասանի որդու՝ Ս...