Միշուստին. Մոսկվան լավագույն քաղաքն է «Էքսպո-2030»-ի անցկացման համար
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հույս է հայտնել, որ Մոսկվան իրավունք կստանա անցկացնել «Էքսպո-2030» համաշխարհային ցուցահանդեսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք ջանքեր կգործադրենք, որպեսզի հնարավորություն ընձեռվի իրականություն դարձնել մեր դիմումի՝ «Մարդկության առաջընթաց։ Ներդաշնակ աշխարհի ընդհանուր տեսլականը», հիմնական գաղափարը։ Հուսով ենք, որ այն արձագանքներ կգտնի մոլորակի բոլոր անկյուններում»,-շաբաթ օրը Դուբայում Expo 2020 ցուցահանդեսում Ռուսաստանի ազգային օրվա բացման ժամանակ ասել է ՌԴ վարչապետը։
Նա նշել է, որ «Մոսկվան ամենախոշոր, դինամիկ զարգացող եւ ժամանակակից մեգապոլիսն է», որը «համատեղում է պատմությունն ու նորարարությունը, ճարտարապետական հուշարձաններն ու երկնաքերերը, ամենամեծ կանաչ պարկերը եւ նորագույն տրանսպորտային ենթակառուցվածքները»։
«Ռուսաստանի մայրաքաղաքն ի վիճակի է ընդունել տասնյակ միլիոնավոր հյուրերի` նրանց հանգիստը մեր երկրում դարձնելով հետաքրքիր, օգտակար եւ հիշարժան»,-հավելել է Միշուստինը։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար