ԱՄՆ-ն 7 միլիարդ դոլարի օգնություն կուղարկի աֆղանցի փախստականներին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ օրը ստորագրել է օրենք, որը նախատեսում է, ի թիվս այլնի, երկարաձգել դաշնային կառավարության ֆինանսավորումը մինչեւ 2022 թվականի փետրվարի 18-ը, ինչպես նաեւ 7 միլիարդ դոլարի օգնություն հատկացնել աֆղանցի փախստականներին։ Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները հավանություն են տվել դաշնային կառավարությանը ժամանակավորապես ֆինանսավորելու օրինագծին՝ մինչեւ 2022 թվականի փետրվարի 18-ը։ Նախորդ՝ 2021 ֆինանսական տարին ԱՄՆ-ում ավարտվել է սեպտեմբերի 30-ին, սակայն օրենսդիրները դեռ համաձայնության չեն եկել հաջորդ տարվա լիարժեք բյուջեի շուրջ։ Այդ կապակցությամբ նրանք ստիպված են միջանկյալ բանաձեւեր ընդունել կառավարության ֆինանսավորման երկարաձգման վերաբերյալ։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար