Տղամարդը հեռացել է աշխատանքից եւ գործընկերներին դատի տվել՝ կորպորատիվի ժամանակ ծաղրի ենթարկվելու պատճառով
Ավստրալիայից տղամարդը դատական հայց է ներկայացրել իր գործընկերների դեմ, ովքեր աշխատավայրում կատակել են իր մասին, գրել է Unilad-ը։ Նա նրանց արարքը վիրավորական է համարել։
Իլյաս Էլհարազը Մարոկկոյից Ավստրալիա է տեղափոխվել ատաղձագործ դառնալու համար: Նա երեք տարի աշխատել է նույն ընկերությունում, սակայն հեռացել է գործընկերների գործողությունների պատճառով։ 23-ամյա տղամարդու խոսքով՝ կորպորատիվի ժամանակ իրեն կապել են, գլխիվայր կախել ու սկսել մատներով հրել։
«Միայն հիշում եմ, թե ինչպես են ինձ վրա կպչուն ժապավեն կպցնում: Իմ ղեկավարը հարվածում էր ինձ եւ ծիծաղում, իսկ ես կարծում էի, որ կօգնեն ինձ», - պատմել է Իլյասը:
Իլյասը նաեւ բողոքել է, որ ծաղրից հետո ստիպված է եղել հոգեբանական օգնության դիմել։ Բացի այդ, նրա մոտ քնի հետ կապված խնդիրներ են առաջացել։ Միջադեպն այժմ հետաքննվում է աշխատավայրում աշխատանքի պաշտպանություն եւ անվտանգության հարցերով զբաղվող մարմինների կողմից:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար