Ռուսաստանում ԵԱՏՄ-ից աշխատանքային միգրացիայի հոսքը մեկ տարվա ընթացքում ավելացել է երեք անգամ
2021 թվականին Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից դեպի Ռուսաստան աշխատանքային միգրացիան ավելացել է երեք անգամ: Այդ մասին ուրբաթ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային միգրացիայի եւ սոցիալական պաշտպանության ստորաբաժանման տնօրեն Ալթինայ Օմուրբեկովան Մոսկվա-Բիշկեկ-Մինսկ-Երեւան-Նուր Սուլթան տեսակամրջի ընթացքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ընդհանուր ատմամբ աշխատանքային միգրացիան կարելի է բնութագրել որպես բավականին ակտիվ գործընթաց: Չնայած 2020 թվականին եղել են սահմանափակումներ, այսօր [Ռուսաստանում ԵԱՏՄ երկրներից] աշխատանքային միգրացիայի հոսքը, մակարդակն ավելացել է: Կարելի է ասել, որ այն երեք անգամ գերազանցել է թվերը, որոնք մենք տեսել ենք 2020 թվականին: Եւ անգամ համեմատելով նախքան համավարակն ընկած ժամանակահատվածի հետ՝ 2019 թվականին այն երկու անգամ էր գերազանցում»,-ասել է նա:
Օմուրբեկովան նշել է, որ ԵԱՏՄ անդամ պետություններն ուղղում են ԵՏՀ-ին տվյալները միայն աշխատողների թվի շուրջ առանց նշելու գործունեության ոլորտը, սակայն հանձնաժողովը պատրաստվում է մեծացնել վիճակագրության ցուցանիշների թիվը 2025 թվականին: Այդ ժամանակ ենթադրվում է, մասնավորապես, հաշվել աշխատավարձերի եւ ԵԱՏՄ անդամ երկրներից աշխատանքային միգրանտների գործունեության ոլորտների մակարդակով:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար