Փյունիկի դպրոցը չի փակվի.աշակերտները վաղվանից կգնան դպրոց
Սեպտեմբերի 11-ին, Կոտայքի մարզի Փյունիկ համայնքի դպրոցականներն ու նրանց ծնողները գնացել էին կառավարություն՝ իրենց դժգոհությունը հայտնելու կառավարության՝ օգոստոսի 24-ի որոշման դեմ, որով Փյունիկ համայնքի դպրոցը միավորվելու է հարեւան Արտավազ համայնքի դպրոցի հետ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ից Փյունիկի շուրջ 42 աշակերտներ իրենց ծնողների հետ բոյկոտել են կառավարության որոշումը եւ մինչ այսօր աշակերտները դպրոց չեն հաճախել:
«Ծնողներին կառավարությունից ընդունել է ինչ-որ մեկը, ծնողներն ասացին, որ աշխատակազմի աշխատակից էր, լսել է նրանց դժգոհությունը եւ հայտնել, որ հարցը կլուծվի, դպրոցը չի փակվի եւ որ վաղվանից երեխաները հանգիստ հաճախեն իրենց հարազատ դպրոց»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Փյունիկի գյուղապետ Ռեմ Հովհաննիսյանը:
Մեր թղթակիցը կապ հաստատեց նաեւ Փյունիկի դպրոցի տնօրեն Մարաբյանի հետ: Նա էլ նշեց, որ վաղվանից աշակերտները բնականոն կհաճախեն դպրոց։ «Ինչ-որ ասել են, որ գործընթացը կկասեցնեն եւ երեխաներն էլ պետք է հաճախեն դպրոց..-նշել է տնօրենը:
Նշենք, որ շուրջ մեկ շաբաթ է Կոտայքի մարզի Փյունիկ համայնքի դպրոցականները դասադուլ են անում. նրանք սեպտեմբերի 1-ից դասի չեն հաճախում: Բանն այն է, որ կառավարության՝ օգոստոսի 24-ի որոշմամբ, Փյունիկի դպրոցը վերամիավորվելու է հարեւան Արտավազ գյուղի դպրոցի հետ, այսինքն՝ Փյունիկի դպրոցը երկու ամսից փակվելու է ու դպրոցի 42 աշակերտներներ պիտի հաճախեն հարեւան գյուղի դպրոց:Կառավարության որոշման դեմ բողոքել են ծնողներն ու աշակերտները՝ նշելով, որ դպրոց փակելով մեծ խնդիրներ են առաջանում:Հարեւան Արտավազը շատ հեռու եւ դժվարանցանելի հատկապես ձմռան ամիսներին: Փյունիկի դպրոցն այս տարի ունի 9 առաջին դասարանցի, ովքեր մյուս աշակերտների պես արդեն 10 օր դպրոց չեն գնացել:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները