Valentino նորաձեւության տունն ուկրիանացի Ստեփան կատվին գովազդ է պատվիրել
Իտալական Valentino նորաձեւության տունը գովազդ է պատվիրել Ստեփան անունով կատվի ինստագրամյան էջում, որը համացանցում հայտնի է դարձել լուսանկարից հետ, որում պատկերված է գինու գավաթի կողքին։ Այս պահին ապրանքանիշը դարձել է բլոգերի խոշորագույն գովազդատուն։ Նոր լուսանկարում կենդանին պատկերված է ապրանքանիշի պայուսակի հետ, որի արժեքը կազմում է չորս հազար եվրո։
Valentino-ից առաջ Ստեփանին նկատել է Բրիթնի Սփիրսն ու նրա լուսանկարը հրապարակել Ինստագրամում։ «Եթե ես ժամանակ առ ժամանակ լռում եմ, ինձ կարող եք ինչ-որ տեղ գտնել այս կատվի հետ»,- լուսանկարը մեկնաբանել էր երգչուհին։
Խարկովից Ստեփանն արդեն վաղուց վաստակել է TikTok-ի եւ Instagram-ի օգտատերերի սերը։ Այն նաեւ առավել պարզ գովազդների պատվերներ է ընդունում՝ օրինակ շնորհավորանք ծննդյան օրվա առիթով։ Սակայն Valentino-ի գովազդից հետո նրա գործունեւությունը բոլորովին նոր մակարդակի է անցել։ Կատվի տիրոջ՝ Աննայի խոսքով՝ կենդանուն արդեն իսկ հիշատակել է Discovery-ն, իսկ MTV-ն գնել է տեսանյութերից մեկի իրավունքները։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար