Ես, իհարկե, պիտի պաշտպանեմ մարդուն, ով իր առողջությունը չի խնայել հանուն հայրենիքի. Աննա Մայիլյան
Աշոտ Մինասյանին ազատ արձակելու պահանջով ակցիայի ժամանակ երգչուհի Աննա Մայիլյանը հորդորեց պասիվ չլինել այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է մեր երկրի հետ, մեր այն զավակների հետ, որոնք իրենց կյանքը չեն խնայել հայրենիքի ազատության համար։
«Ես, իհարկե, պետք է պաշտպանեմ մարդուն, ով իր առողջությունը չի խնայել հանուն հայրենիքի, և ինչ էլ լինի՝ պետք է նման մարդկանց պաշտպանենք։ Եթե կա ընդվզում, այդ ընդվզումը հասկանալի է, եթե կա բողոք, հասկանալի է: Չի կարելի կալանավորել մարդուն, ով խիզախել է, իր կյանքը չի խնայել հանուն հայրենիքի»,- ասաց Աննա Մայիլյանը:
Հարցին, թե ի՞նչ կանի, եթե պարզվի Մինասյանի մեղավորությունը այդ գործում, Մայիլյանը պատասխանեց.
«Գիտեք, այնքան մեղավորություններ կան, որ այսօր պետք է ապացուցվեն։ Այսօր պետք է շատ ուրիշ մեղավորություններ ապացուցվեին, որ չեն ապացուցվում. մենք կորցրել ենք մեր զավակներին՝ 5000 զավակ է կորցված, 10.000 երիտասարդ և ոչ միայն՝ անդամալույծ են, մենք խնդիրներ ունենք, որ շատ վաղուց որոշ մարդիկ պետք է դատվեին, բայց չեն դատվում»:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ