Չկրակելու մասին հրաման որևէ պաշտոնատար անձի կողմից չի տրվել. փոխնախարար Արման Սարգսյան (տեսանյութ)
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց Կառավարության հեղինակած «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։
Դրանից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարց ուղղեց Արման Սարգսյանին վերջին շրջանում շրջանառվող հարցի՝ սահմանին կրակել-չկրակելու հրամանի վերաբերյալ։
«Անցնող առնվազն 3 տասնամյակներում սահմանագծում, առաջնագծում ծառայող զինվորը իմացել է՝ իրեն ինչպես պահի, երբ հակառակորդը կամ թշնամին է իր դիմաց։ Վերջին օրերին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարություն արեց, որ չկրակելու հրաման տվողը դավաճան է։ Մայիսի 20-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարություն արեց, որ սահմանի ամբողջ երկայնքով տեղի են ունեցել զանգվածային ծեծկռտուքներ։ Այդ ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը նման բան էր հայտարարում, տրամաբանորեն Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պետք է անդրադառնա, որ ամբողջ սահմանում կրակոցներով սահմանը չի պահվում՝ ուղղակի փայտերով իրար ծեծում են։ Այդ ժամանակ Պաշտպանության նախարարությունը որևէ քննություն իրականացրե՞լ է, թե ինչու առաջնագծում դիրքապահ, մարտական հերթապահություն իրականացնող զինվորական ստորաբաժանումները որևէ կրակոց չեն արձակել»,- հարցրեց Գեղամ Մանուկյանը։
Մինչև Արման Սարգսյանը պատրաստվում էր պատասխանել հարցին, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը միջամտեց, թե պատգամավորի հարցը որևէ կապ չունի օրակարգային օդային սահմանի վերաբերյալ հարցի քննարկման հետ։
Այդուհանդերձ Արման Սարգսյանը պատասխանեց. «Միայն կարող եմ պնդել, որ չկրակելու հրաման որևէ պաշտոնատար անձի կողմից չի տրվել, վստահաբար։ Ինչ վերաբերում է ծեծկռտուքներին, ապա դրանք իրավիճակից բխող, հենց զինվորականնների այդ պահի թելադրանքով իրականացրած գործողություններ են»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ