Դմիտրի Նագիեւն ու Իգոր Վերնիկը սկանդալ են բարձրացրել «Две звезды. Отцы и дети» շոուի ընթացքում
Հեռուստահաղորդավար Դմիտրի Նագիեւը եւ նրա գործընկերը՝ Իգոր Վերնիկը, վիճել են «Две звезды. Отцы и дети» հեռուստաշոուի ընթացքում, որում արտիստները նույն բեմում ելույթ են ունենում իրենց երեխաների հետ։
Նախագծի նոր թողարկման ընթացքում Վերնիկը զբաղեցրել է փորձագետի աթոռը։ Մեկնաբանելով մասնակիցների համարները՝ դերասանը երկար դատողություններ էր անում եւ իր կյանքից պատմություններ ներկայացնում։ Արտիստի որոշ մենախոսություններ շարունակվում էին մի քանի րոպե, ինչն առաջ է բերել Նագիեւի զայրույթը, որը չէր կարողանում նույնիսկ մեկ բառ ասել։
«Սաշա, կարծում եմ՝ դու շատ ես լսել, թե որքան լավ երաժիշտ ես։ Բայց ես պատկերացնում եմ, թե ինչ երջանկություն ես զգում, երբ խոսում են քո որդու մասին։ Որքան կարեւոր է դա։ Ես մի քանի անգամ բեմ եմ բարձրացել որդուս հետ․ ինչ հուզմունք է դա, ինչ երջանկություն է տեսնել, թե ինչպես է որդիդ շարունակում քեզ։ Ի տարբերություն այս անձի (Նագիեւին դիմել է Վերնիկը)»,- Մարշալի հետ զրույցում ասել է Նագիեւը։
Սակայն դերասանը շարունակել է մենախոսությունը, եւ այդ ժամանակ Նագիեւն ի նշան բողոքի պառկել է ժյուրիի սեղանին։ Բացի այդ՝ արտիստն ու հաղորդավարը սկանդալ են բարձրացրել՝ սկսելով վեճի իմիտացիա ստեղծել։ «Կա՛մ նա, կա՛մ ես»,- բղավել է Վերնիկը։
Նագիեւը հուզառատ է արձագանքել նաեւ դերասանի խոսքին Վարվարայի եւ նրա որդու ելույթից հետո։ Թեեւ նրանց միջեւ վեճ այդպես էլ տեղի չի ունեցել, ստուդիայիում կրքերը շիկացած էին։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար