Եվրոպայում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութն ընդունելու խնդիրը քաղաքական է. Հունգարիայի ԱԳՆ
Եվրոպայում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութն ընդունելու խնդիրը քաղաքական է, հայտարարել է Հունգարիայի ԱԳՆ Փիթեր Սիյարթոն RT-ին տված հարցազրույցում:
«Դա քաղաքական եւ գաղափարախոսական հարց է: Եւ ես շատ հիասթափված եմ դրա շուրջ: Ամեն անգամ, երբ ես խոսում եմ իմ արեւմտաեվրապական գործընկերների հետ, նրանք պնդում են, որ ռուսական պատվաստանյութը շատ արդյունավետ է եւ լավ է աշխատում: Սակայն չնայած անձնական զրույցի ժամանակ հնչած այդ խոսքերին՝ հրապարակավ նրանք բոլորովին այլ վարք են դրսեւորում»,-ասել է նա:
Ինչպես նշել է նախարարը՝ շնորհիվ նրան, որ Բուդապեշտը հաստատել է «Սպուտնիկ V»-ի կիրառումը, եւ նրան, որ ի տարբերություն ուրիշ պատվաստանյութերի՝ ռուսական դեղամիջոցի մատակարարման հարցում խնդիր չի եղել՝ Հունգարիան կարողացել է կրկին բացել իր սահմանները եւ վերականգնել տնտեսությունը շուրջ երկու ամիս ավելի վաղ, քան եվրոպական մյուս երկրները, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Սիյարթոն նաեւ բացատրել է «Սպուտնիկ V»-ով պատվաստվելու իր որոշումը՝ որպես վստահություն խորհրդային դեղամիջոցների նկատմամբ, որոնք ստուգված են դեռեւս մանկության տարիներից:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար