Երկու հեռախոսահամար. ում է զանգահարում եւ ում զանգերին է միշտ պատասխանում Եղիսաբեթ II-ը
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ն ունի Samsung բջջային հեռախոս՝ «հակահաքերային կոդավորմամբ», որը նախատեսված է Նորին մեծության եւ նրա ընտանիքի անդամների շփման համար։ Սակայն ոչ բոլոր հարազատների ու մտերիմների հեռախոսազանգերին է միապետն անմիջապես պատասխանում։ Թագավորական փորձագետ Ջոնաթան Սակերդոտիի խոսքով՝ Եղիսաբեթ Երկրորդի շփումների ցանկից ընդամենը երկու բաժանորդ կարող է իրեն զանգահարել ցանկացած ժամանակ, եւ նա առավել հաճախ հենց այդ հեռախոսահամարներն է հավաքում:
Բջջային պաշտպանության հատուկ համակարգը, որը մշակվել է MI6-ի կողմից (Մեծ Բրիտանիայի ԱԳՆ գաղտնի հետախուզական ծառայություն), երաշխավորում է, որ ոչ ոք չի կոտրի թագուհու հեռախոսը, չի կարդա նրա հաղորդագրությունները եւ չի բացահայտի կոնտակտների ցուցակը: Աղբյուրները պնդում են, որ դա աշխարհի ամենազարգացած սարքերից մեկն է։ Բայց դրա օգնությամբ Եղիսաբեթ II-ը հրթիռներ չի արձակում, այլ պարզապես զրուցում է հարազատների հետ։
«Երկու մարդիկ, որոնց նա հաճախ է զանգահարում նրա դուստրն է՝ արքայադուստր Աննան եւ նրա մենեջեր Ջոն Ուորենը», - Express-ը մեջբերում է Սակերդոտի խոսքերը։
Ուորենը թագուհու ընկերոջ՝ հանգուցյալ կոմս Կարնարվոնի փեսան է։ Փորձագետը նշել է, որ երբ հին ընկերոջ ժառանգը զանգում է թագուհուն, աշխարհի որ կետում էլ նա գտնվի, միշտ պատասխանում է հեռախոսազանգին:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար