Նիկոլաս Մադուրոն Ֆիդել Կաստրոյի մահվան տարելիցի կապակցությամբ այցելել է Կուբա
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն այցելել է Կուբա՝ հեղափոխական առաջնորդի մահվան հինգերորդ տարելիցին Ֆիդել Կաստրոյի կենտրոնի բացմանը մասնակցելու, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նիկոլաս Մադուրո Մորոսը Հավանայում ժամանել է Ֆիդել Կաստրոյի կենտրոնի բացման արարողությանն իր կուբացի գործընկեր Միգել Դիաս-Կանելի եւ Ֆիդելի եղբոր՝ Ռաուլի հետ», - հաղորդում է VTV-ն։
Վենեսուելայի նախագահին ուղեւորության ժամանակ ուղեկցում է նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը։
Հավանայում Ֆիդել Կաստրո Ռուսա կենտրոնի բացումը` կազմակերպություն, որն ուսումնասիրում եւ տարածում է հեղափոխականի գաղափարները, նրա մահվան տարելիցի գլխավոր իրադարձություններից մեկն է, որը Կուբայում նշվել է համերգներով եւ ֆորումներով:
Համաձայն թիվ 123 օրենքի, որը հեղափոխականի խնդրանքով ընդունվել է Կուբայի խորհրդարանում 2016 թվականին, Ֆիդել Կաստրոյի անունը չպետք է օգտագործվի «հիմնարկներ, հրապարակներ, այգիներ, պողոտաներ, փողոցներ եւ այլ հասարակական վայրեր նշանակելու համար, նրա պատվին չպետք է հուշարձաններ, կիսանդրիներ, արձաններ, հուշատախտակներ եւ նմանատիպ այլ ձեւեր տեղադրվեն»։ Օրենքի երկրորդ հոդվածով բացառություն է արվում Ֆիդելի անունով գիտական հաստատության նշանակման համար, որը ստեղծված է նրա գաղափարների եւ ստեղծագործությունների ուսումնասիրման եւ տարածման համար։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար