Սեւանեցին սպառնացել է նռնակով պայթեցնել իր նախկին կնոջն ու երեխային
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: ժամը 01:50-ի սահմաններում Ոստիկանության Սեւանի բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Սեւան քաղաքի Խաչերի փողոց թիվ 2-րդ տանը բնակիչներին սպառնում է, որ կպայթեցնի տունը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, օպերատիվորեն նշված հասցե են ժամանում Ոստիկանության Սեւանի բաժնի օպերատիվ խումբը՝ Սեւանի ոստիկանապետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ:
Ոստիկանները վտանգելով իրենց կյանքը եւ ցուցաբերելով պրոֆեսիոնալիզմ՝ նշված տան մոտ վնասազերծել են Սեւան քաղաքի բնակիչ, 29-ամյա Համլետ Խաչատրյանին, ով ձեռքին ունեցել է «F-1» տիպի նռնակ՝ իր պայթուցիչով, ով բերման է ենթարկվել Ոստիկանության Սեւանի բաժին:
Հ. Խաչատրյանը եղել է իրեն պատկանող Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով, իսկ նռնակն էլ եղել է մարտական:
Հ. Խաչատրյանը այցելել է նշված տուն, որտեղ բնակվելիս են եղել նախկին կինը՝ 6 ամսական որդու՝ Էդգարի հետ եւ նա պահանջել է, որպեզի երեխային տան իրեն, հակառակ դեպքում՝ սպառնում էր գործի դնել մարտական նռնակը ու եթե Սեւանի ոստիկանները օպերատիվ եւ ճիշտ չգործեին, հնարավոր է՝ դեպքը ողբերգական ավարտ ունենար:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները