Չինացին ազատազրկման է դատապարտվել ինքնամեկուսացումը խախտելու համար
Չինաստանում դատարանը քաղաքացուն երկու տարվա ազատազրկման է դատապարտել, ինչպես նաեւ 200 հազար յուան (մոտ 31 հազար դոլար) տուգանքի՝ ինքնամեկուսացումը խախտելու համար, հայտնել է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով չինական «Պենպայ» հրատարակությունը։
Դատավճիռը կայացրել է Գուանսի Չժուան ինքնավար շրջանի Չունցուո քաղաքային շրջանի Պինգսիանգ շրջանի ժողովրդական դատարանը:
Դատախազության տվյալներով՝ այս տարվա ապրիլին Ցաո ազգանունով ՉԺՀ քաղաքացին Վիետնամից ժամանել է Չինաստան։ Սահմանային հսկողությունն անցնելիս՝ Ցաոն սխալ է լրացրել առողջական վիճակի մասին հարցաթերթիկը՝ թաքցնելով կորոնավիրուսի ախտանիշները, ինչպես նաեւ թաքցրել է տեղեկությունն այն մասին, որ Վիետնամի հյուրանոցում, որտեղ նա մնացել է, հյուրերի մոտ վարակի դեպքեր են հայտնաբերվել։ Բացի այդ, Ցաոն խախտել է Չինաստանում ինքնամեկուսացման կանոնները եւ լքել կարանտինային հյուրանոցը՝ ընկերների հետ հանդիպման համար։
Մեղադրող կողմի վարկածով՝ Ցաոյի գործողությունների պատճառով 459 մարդ է մեկուսացվել բժշկական հսկողության համար, ինչը հանգեցրել է զգալի տնտեսական վնասների, եւս 29 սահմանապահ ծառայողներ 14 օրով ինքնամեկուսացվել են, ինչը լրջորեն ազդել է սահմանի հատման աշխատանքների վրա։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար