Որ սկսի «Լյուբե» խմբի նման երգեր կատարել․ Դանյա Միլոխինին բանակ են ուղարկում
«Ռուսաստանի վետերաններ» շարժման անդամները որոշել են Դանյա Միլոխինին ճիշտ ուղու վրա դնել։ Նրանք մտադիր են հարցում ուղարկել պաշտպանության նախարարություն, որպեսզի բլոգերին Ռուսաստանի զինված ուժեր զորակոչեն։
Հասարակական կազմակերպության անդամները հույս ունեն, որ բանակում ծառայությունից հետո երգիչը կփոխի հայացքները կյանքի հանդեպ։ Նրանց կարծիքով՝ երիտասարդների կուռքը կհասկանա, թե ինչ է հայրենասիրությունն ու կսկսի երգեր կատարել, ինչպես «Լյուբե» խումբը։
Կազմակերպության նախագահ Իլդար Ռեզյապովը հայտարարել է, որ Դանյա Միլոխկինը, անցնելով զինվորի ճանապարհ, կզգա, թե ինչ է պատասխանատվությունը։ Նրա խոսքով՝ դիմումն արդեն իսկ կազմման փուլում է։ «Հենց հիմա պատրաստում ենք այն»,- հայտնել է նա։
Բացի այդ՝ շարժումը մտադիր է դիմել բովանդակության առնչությամբ, որն այս ամռանը հրապարակվել է բլոգերի, Ֆիլիպ Կիրկորովի եւ ռեփեր Դավայի կողմից։ Կազմակերպության անդամներն իրավապահ մարմիններին խնդրում են ստուգում անցկացնել, հարցումներն արդեն ուղարկված են։ Նրանց կարծիքով՝ հայտնիները պետք է տուգանք վճարեն։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար