Ջոն Քերին հույս է հայտնել, որ Պեկինը եւ Վաշինգտոնը սերտորեն կհամագործակցեն կլիմայական արտակարգ իրավիճակի լուծման հարցում
ԱՄՆ կլիմայի հարցերով բանագնաց Ջոն Քերին հույս է հայտնել, որ Պեկինը եւ Վաշինգտոնն ավելի սերտ կհամագործակցեն կլիմայական արտակարգ իրավիճակի դեմ պայքարելու համար այն բանից հետո, երբ նրանք պայմանագիր ստորագրեցին ջերմոցային գազերի արտանետումների դեմ պայքարի գործողություններն արագացնելու համար, հաղորդում է AFP-ն:
Ելույթ ունենալով Սինգապուրում կայացած ֆորումի ժամանակ՝ նախկին պետքարտուղարն ընդգծել է համագործակցության կարեւորությունը, թեեւ մրցակիցները տարաձայնություններ ունեն այլ հարցերի շուրջ:
«Հուսով եմ, որ մեր համատեղ աշխատանքը կընդլայնի տվյալների եւ տարբերակների փոխանակումը եւ կսկսի մեզ ներգրավել երկու երկրների բարձրաստիճան ղեկավարների հետ շատ կարեւոր երկխոսության մեջ»,- ասել է Քերին Bloomberg New Economy ֆորումի ժամանակ:
«Չինաստանը համաձայնել է աշխատել մեզ հետ՝ հավակնոտ ազգային գործողությունների ծրագրի մշակման համար, որոնք Չինաստանը պետք է ներկայացնի եւ սկսի գործել»,- հավելել է նա:
Մեթանի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների կրճատումից բացի, Գլազգոյում հայտարարված ԱՄՆ-Չինաստան ծրագիրը նաեւ նախատեսում է, որ աշխարհի երկու խոշորագույն աղտոտիչները կձգտեն բարելավել չափումները եւ մեղմել ազդեցությունները հանածո վառելիքի, թափոնների եւ գյուղատնտեսության ոլորտներում:
Այս ամսվա սկզբին մոտ 100 երկիր միացավ այս տասնամյակում մեթանի արտանետումներն առնվազն 30 տոկոսով կրճատելու նախաձեռնությանը:
Մեթանը համարվում է երկրորդ կարեւորագույն ջերմոցային գազն ածխաթթու գազից հետո։ Թեեւ այն կարող է բնական ճանապարհով ազատվել եւ կլանվել հողի կողմից, դրա արտանետումները կտրուկ աճել են արդյունաբերականացման եւ գյուղատնտեսության ընդլայնման հետ մեկտեղ:
Քերին մեթանի արտանետումների կրճատումը որպես «այս խնդրի լուծման ամենամեծ եւ ամենաարագ միջոց» է բնութագրել:
ԱՄՆ-ն հայտարարել է, որ մինչեւ 2050 թվականը նախատեսում է ածխածնի զրոյական արտանետումների հասնել, մինչդեռ Չինաստանը նպատակ է դրել` մինչեւ 2060 թվականը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար