Գորիս-Կապան ճանապարհը կառուցվել է 1964թ․ և ամբողջությամբ Հայաստանի տարածքում է եղել․ Հենրիկ Քոչինյան
«Ա1+»-ը գրում է. «1964թ․ Խորհրդային Հայաստանի մինիստրների սովետը՝ կառավարությունը, հոկտեմբերի 16-ին Գորիս-Կապան ճանապարհի կառուցման, շահագործման, պահպանման մասին որոշում է կայացրել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի առաջին՝ 1990-1998թթ․ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Հենրիկ Քոչինյանը։
Դա Գորիս-Կապան այն ճանապարհն է, որն այսօր մասամբ անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, և որի վրա Ադրբեջանն անցած շաբաթ անցակետեր է տեղադրել։ Իշխանությունների ներկայացմամբ այդ ճանապարհի որոշ հատվածներ անցնում են Ադրբեջանի տարածքով։ Եվ որ դա այդպես է ճանաչվել 2010թ․ Վարչատարածքային բաժանման մասին օրենքով։
«Մինիստրների սովետը Ադրբեջանի տարածքում ճանապարհ էր կառուցո՞ւմ։ Հարցնում եմ, ինչպե՞ս։ 1964-ից առ այսօր, այդ ճանապարհի նորոգում, լայնացում, սպասարկում, շահագործում և այլն Հայաստանն է կատարել՝ Կապանի և Գորիսի ճանշինների ուժերով»,- ասում ՝ Հ․Քոչինյանը՝ հավելելով, որ իր պաշտոնավարման տարիներին այդ ճանապարհն ամբողջությամբ ՀՀ սեփականությունն է եղել։
Սյունիքում այս պահին ստեղծված իրավիճակի արդյունքում, որոշ տեղեկությունների համաձայն, Ադրբեջանի զինուժը Իշխանասարի հատվածում այնքան է առաջ եկել, որ Գորիս-Սիսիան ճանապարհից ընդամենը 12-15 կմ է հեռո։ «Ես վախենում եմ, որ Ադրբեջանը հենց այդ հատվածում է ուզում միջանցք ունենալ, որովհետև դա ամենակարճ հատվածն է, և այդ հատվածով կարելի է շատ կարճ դուրս գալ Նախիջևան»,- հավելեց նա։
Շարունակությունը՝ a1plus-ի տեսանյութում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ