WSJ. Թրամփի ընկերությունը վաճառում է Վաշինգտոնում հյուրանոցի իրավունքները $375 մլն-ով
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի Trump Organization ընկերությունը պայմանավորվել է Վաշինգտոնի կենտրոնում գտնվող Trump International Hotel հյուրանոցի իրավունքների վաճառքի մասին 375 մլն դոլարով։ Այս մասին տեղեկացրել է The Wall Street Journal թերթը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նրա տեղեկություններով՝ հնարավոր գնորդը կարող է լինել CGI Merchant Group ներդրումային ընկերությունը Մայամիից (Ֆլորիդայի նահանգ), որը մտադիր է նրա ճակատից հանել Սպիտակ տան նախկին ղեկավարի անունն ու պայմանավորվել է Hilton հյուրանոցների ցանցի հետ հյուրանոցի կառավարման եւ բրենդավորման համար։
Սպիտակ տնից ոչ հեռու գտնվող հյուրանոցի շենքը, որը կառուցվել է ավելի քան 120 տարի առաջ ու փոստային բաժանմունք էր, կառավարության սեփականությունն է, բայց կարող է տրվել վարձով 100 տարի ժամկետով, որի իրավունքներն էլ Trump Organization-ը հանձնում է նոր տերերին։ Սպասվում է, որ գործարքը կավարտվի հաջորդ տարվա առաջին եռամսյակում։ Թրամփի նախագահության տարիներին հյուրանոցը հանրապետականների սիրած հավաքատեղին էր։
Ինչպես նշում է պարբերականը, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի վերահսկիչ կոմիտեն հյուրանոցի ֆինանսական ցուցանիշների ստուգումեր կիրականացնի. օրենսդիրների տվյալներով՝ հյուրանոցը վերջին մի քանի տարիներին վնասով է աշխատել, ընդ որում՝ Թրամփի ներկայացրած տվյալներով՝ Trump International Hotel-ը շահութաբեր է եղել։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար