Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վորոնեժի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով հրդեհվել է Wildberries-ի պահեստը Հալաբյան փողոցի 13 շենքի խաղահրապարակում նորածին երեխա է հայտնաբերվել Երևանում կանցկացվի Բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողովը Զելենսկին Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ քննարկել է ԱԹՍ-ների մասին համաձայնագիրը Անկարան ակնկալում է առաջընթաց ԵՄ-ի հետ վիզաների և Մաքսային միության շուրջ երկխոսությունում. Էրդողան Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր․ Ֆիդան «Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան Կիեւն ուսումնասիրում է 44-օրյա պատերազմի ադրբեջանական փորձը, Բաքվում Ուկրաինայի դեսպան Փոխարինվում են մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի շարժասանդուղքները Կեսօրից հետո` կարճատեւ անձրեւ Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Թուրքիայի խորհրդարանը 12- ժամյա քննարկումից հետո սահմանափակ համաներում է նախատեսել PKK-ի համար

ԱՄՆ Պետքարտուղարությունը Թրամփի օրոք օտարերկրացիների ավելի քան 175 հազար վիզա է չեղարկելՎորոնեժի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով հրդեհվել է Wildberries-ի պահեստըՀալաբյան փողոցի 13 շենքի խաղահրապարակում նորածին երեխա է հայտնաբերվելԵրևանում կանցկացվի Բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողովըԶելենսկին Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ քննարկել է ԱԹՍ-ների մասին համաձայնագիրըԱնկարան ակնկալում է առաջընթաց ԵՄ-ի հետ վիզաների և Մաքսային միության շուրջ երկխոսությունում. ԷրդողանՀայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր․ Ֆիդան«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն ՉախոյանԿիեւն ուսումնասիրում է 44-օրյա պատերազմի ադրբեջանական փորձը, Բաքվում Ուկրաինայի դեսպանՓոխարինվում են մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի շարժասանդուղքներըԿեսօրից հետո` կարճատեւ անձրեւԵրևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԹուրքիայի խորհրդարանը 12- ժամյա քննարկումից հետո սահմանափակ համաներում է նախատեսել PKK-ի համարԿալանավորվել է Աննա Մկրտչյանի հայրը՝ Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են մի շարք ոլորտներում հարաբերությունների ինստիտուցիոնալացման հեռանկարներըՄոսկվան 12 ժամում ենթարկվել է 237 ԱԹՍ-ի հարձակման. ՌԴ-ն և Ուկրաինան շարունակում են հարվածներըԱրմավիրի մարզում ոստիկանները ապօրինի հանքարդյունաբերության 4 դեպք են բացահայտել2027 թվականի հունվարի 1-ից արգելվելու է մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառությունըԻրանի ԱԳՆ-ն պատժամիջոցների խստացման ԱՄՆ քաղաքականությունն անվանել է վտանգավոր «կախվածություն»Նոր գումարման ԱԺ առաջին նստաշրջան Իտալիայի և Դանիայի ղեկավարները համատեղ փաստաթղթով կոչ են արել խստացնել միգրացիոն հոսքերի նկատմամբ վերահսկողությունըՄոլդովան հետ է կանչել Ռուսաստանում իր դեսպանինՈՒԵՖԱ-ն, ԱՖԿ-ն և ԿՈՆԿԱԿԱՖ-ը բաց նամակում քննադատել են ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի ԻնֆանտինոյինԱբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետԱՄՆ-ն, ՀՀ-ն և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են արել Խաղաղության գագաթնաժողովի մեկամյա տարեդարձի կապակցությամբԿոլումբիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 100-ըՀիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական գործընթացի կենտրոնումՓոփոխություններ էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման մեջԱնգլիայի տարածքի գրեթե երեք քառորդում երաշտ է՝ ծայրահեղ շոգիցՌուսաստանում հայտնել են, թե երբ կարող են քննարկել ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցըՌԴ ԱԳՆ․ Փաշինյանը հանդես է գալիս տրամագծորեն հակառակ և խճճված հայտարարություններովԵրկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելքԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
Քաղաքականություն

Գնդակահարության պատի տակ...

Ասում են, դա, ում անունը լրացուցիչ հիշատակել անգամ չեմ ցանկանում, էլի ասել է, որ եթե ժողովուրդը որոշի իրենց գնդակահարել, իրենք անմռունչ կկանգնեն գնդակահարության պատի տակ: Սա մի քանի անգամ էլ էր ասել: Հիմա ուրախ-զվարթ, դեմքի երջանիկ արտահայտությամբ, մի քիչ էլ՝ ծաղրական տոնայնությամբ կրկնում է:

Առհասարակ, երբ քրեաիրավական առումով մահապատիժն արգելած երկրում բանը հասնում է գնդակահարության պատատակին, նախ՝ «ժողովրդի որոշելուն» չեն նայում, երկրորդը՝ չեն գնում-կանգնում, այլ՝ տանում և կանգնեցնում են, երրորդը՝ գնդակահարողները թքած ունեն քո անմռունչ լինելու կամ մորթվող խոզի պես ճղճղալու վրա:

Առանցքային պահն այս դեպքում և այստեղ «գնդակահարության պատը» չէ սակայն: Առանցքայինը «անմռունչ կանգնելու» մասին էժանագին ֆրազը չէ: Հիմնականն այստեղ «եթե ժողովուրդը որոշի»-ն է:

Ո՞ր ժողովուրդը, բնականաբար հարց է ծագում: Օրինակ, «ֆեյսբուքներում» իմ ընկերացանկում համախմբված ժողովուրդը, կամ այդ ժողովրդի մեծ մասը, ներառյալ տողերիս հեղինակին, Նիկոլին ոչ միայն «գնդակահարության պատի տակ» է տեսնում, այլև շատ ավելի դաժան մահապատժի տակ:
Բայց չշեղվենք: «Եթե ժողովուրդը որոշի»: անկախ այն բանից, թե որքանո՞վ է Նիկոլը Մարկես կարդացել, կոնկրետ՝ «100 տարվա մենություն»-ը կամ ընթերցածը որքանո՞վ է մարսել, ինքը հաստատ Աուրելիանո Բուենդիան չէ, մեր իրականությունն էլ գիրք կամ կինո չէ, իսկ իր՝ «գնդակահարության պատի» տակ կանգնելու համար էլ վաղուց հայտնի օրինական եղանակներ կան՝ մեղադրանք, կալանավորում, քննություն, դատ, դատավճիռ:
Հիմարություն է ասել՝ «եթե ժողովուրդը որոշի»: Ո՞ր «ժողովուրդը»: Օրինակ, ամռանը ժողովրդի մի շոշափելի մասը, մոտ 30-35 տոկոսը որոշեց, որ՝ հա՛, գնա ու անմռունչ կանգնիր գնդակահարույթան պատի տակ: Պիտի ասեք 300-400 հազարը ժողովո՞ւրդ չեն: Բա ո՞վ է այդ դեպքում «ժողովուրդը»: Միայն «ապագակաապագա» բղավողնե՞րը:
Տողերիս հեղինակը «ժողովուրդ» ասված հավաքականության 1 միավորն է: Եվ ես, որպես ժողովրդիս ներկայացուցիչներից մեկը, կոնկրետ Նիկոլին տեսնում եմ կոնկրետ բանտում, կոնկրետ մեղադրանքով, կոնկրետ դատավճռով:
Ու հաստատ, ոչ միայն ես եմ այդպես տեսնում:

Կա ևս մեկ հարց, որը չի ասվում, բայց որը նրա ասած «գնդակահարության պատի տակի» ենթատեքստն է: Եթե նա խոսում է այդ պատի տակ կանգնելու մասին, ուրեմն ինքը գոնե այնքանը գիտակցում է, որ արել է բաներ, որոնց համար հենց նշված պատի տակ ժամանակին շարում էին ու գնդակահարում: Եթե այդքանը գիտակցում է, ապա կարող է անմռունչ հրաժարական տալ ու կամովին հանձնվել արդարադատությանը:

Բայց ինչի կամ ում մասին է խոսքը: Անպատասխանատվության մարմնավորմա՞ն: Նրա՞ մասին, որ իր անպատասխանատու և ցուցադրական բախտախնդիր վարքով ու հայտարարություններով արագացրեց պատերազմի վերսկսումը, որ հայտարարում էր, թե՝ «Արցախը Հայաստան է և վերջ», իսկ հիմա միայն այն է «երգում», թե՝ «Շուշին ադրբեջանական է, և վերջ», «Գորիս-Կապան ճանապարհը ադրբեջանական է, և վերջ…»:

Ի՜նչ «գնդակահարության պատ», ի՜նչ «անմռունչ կանգնել»:

Ի դեպ, մի քաղաքական մեկնաբան կար: Չգիտեմ, նա պատրա՞ստ էր կանգնել գնդակահարության պատի տակ, թե՞ ոչ: Բայց քիչ չէ՝ գնդակահարեցին, դեռ մի բան էլ տարան հրապարակում ոտքերից մարմինները կախեցին: Կարծեմ Իտալիայում էր դեպքը կատարվել: Իսկ ինչ վերաբերում է «ընտանիքի գնդակահարություն բեմադրալուն» ինչից Նիկոլը, իբր խիստ վատացել է, ապա բեմադրությունը Ռումինիայի կոմունիստական ղեկավար Նիկոլաե Չաուշեսկուի և նրա կնոջ գնդակահարության (1989թ.) վերաբերյալ էր: Ի դեպ, դեկտեմբեր ամիսն էր: Հիմա նոյեմբերն է:

Արմեն Հակոբյան

yerevan.today