Ռադայում կասկած են հայտնել Զելենսկիի ադեկվատության հարցում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ էներգետիկայի ոլորտում իրավիճակի մասին խոսքերը կասկածի են ենթարկում նրա կողմից երկրում տեղի ունեցողն ընկալելու ադեկվատությունը: Այդ մասին հայտարարել է գերագույն Ռադայի պատգամավոր, էներգետիկայի եւ կոմունալ ծառայությունների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսեյ Կուչերենկոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Ուկրաինացի առաջնորդն իր վերջին ուղերձներից մեկում կոչ է արել օլիգարխներին «չխաղալ էներգառեսուրսների արհեստական դեֆիցիտ» խաղը: Նրա խոսքով՝ երկրում ածխի եւ գազի պակասի մասին հաղորդագրություններն արհեստականորեն «ուռճացվում» են:
«Անգամ վախենալու է, դուք հասկանո՞ւմ եք: Անկեղծ ասած՝ ներեցեք, ես չէի ցանկանա այժմ ինչ-որ չափով ստորացնել, չէ որ դա ի վերջո Ուկրաինայի նախագահն է: Ես ցանկանում եմ խնդրել նախագահին. Վլադիմիր Ալեքսանդրովիչ, եթե ձեզ խորհրդակաները խորհուրդ են տվել այդ ելույթը, ապա հեռացրեք նրանց աշխատանքից: Դա նախագահի ելույթ չէ, որն ադեկվատորեն հասկանում է երկրում իրավիճակը»,-ասել է Կուչերենկոն:
Քաղաքական գործչի կարծիքով՝ նախագահի խորհրդականները խուսափում են պատմել նրան ձախողումների մասին ճշմարտությունը, իսկ այդպիսի հայտարարությունները բոլորին վախեցնելու քաղաքականության շարունակությունն են:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար