Եվրոպան ինքն է մեղավոր, որ այնտեղ են մեկնում հազարավոր միգրանտներ. Պուտին
Եվրոպական երկրներն իրենք են ստեղծել պայմաններ միգրանտների հոսքի համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով իրավիճակը լեհ-բելառուսական սահմանին փախստականների կապակցությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Նրանք ինքներն են մեղավոր: Ես ասել եմ՝ ինչու. ե՛ւ քաղաքական, ե՛ւ ռազմական, ե՛ւ տնտեսական նկատառումներով: Իրենք են ստեղծել պայմաններ, որ հազարավոր ու հարյուր հազարավոր մարդիկ մեկնեն Եվրոպա: Եւ այժմ փնտրում են մեղավորներ, որպեսզի ազատվեն տեղի ունեցող իրադարձությունների պատասխանատվությունից»,-ասել է երկրի ղեկավարը «Ռոսսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդաշարի եթերում:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը չունի որեւէ առնչություն այդ ճգնաժամի հետ, իսկ ՌԴ հասցեին հնչող բոլոր մեղադրանքները խնդիրներն ուրիշներին վերագրելու ցանկություն են:
Նոյեմբերի 8-ին փախստականների մեծաքանակ խումբը՝ հիմնականում քրդեր, ուղղվել է դեպի Բելառուս-Լեհաստան սահման: Սահմանին լեհական արգելապատնեշի առջեւ կանգ է առել շուրջ 2 հազար փախստական, այդ թվում՝ զգալի թվով կանայք եւ երեխաներ: Նրանք տարերային վրանային ճամբար են հիմնել Գրոդնենսկի շրջանի «Բրուզգի» անցակետի հարեւանությամբ: Լեհ ուժայինները նրանց թույլ չեն տալիս, սակայն միգրանտները ձեռնքրկել են արգելապատնեշը հաղթահարելու փորձեր:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար