Այսօր քվեարկում են ոչ միայն Կապանում եւ Իջեւանում, այլ նաեւ Բուլղարիայում
Կիրակի Բուլղարիայում մեկնարկել են հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի պատգամավորների արտահերթ ընտրությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Տեղական ժամանակով 07:00-ին երկրում բացվել է շուրջ 13 հազար ընտրատեղամաս, որոնցից 9 399-ում քվեարկությունը կանցկացվի հատուկ մեքենաների կիրառմամբ, եւս 750 տեղամաս կգործի աշխարհի 68 երկրներում: Քվեարկելու իրավունք ունի շուրջ 6,7 միլիոն քաղաքացի:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 20 կուսակցությունների եւ 7 կոալիցիաների ներկայացուցիչներ: 240 պատգամավորական մանդատի համար հավակնում է ավելի քան 5 հազար թեկնածու: Փորձագետների գնահատմամբ՝ քվեարկությանը կմասնակցի շուրջ 3,3 միլիոն ընտրող:
Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է 23 թեկնածու:
Ընտրությունների ընթացքին կհետեւի շուրջ 4 հազար դիտորդ: Քվեարկության առաջին ոչ պաշտոնական արդյունքները հայտնի կդառնան, երբ 20:00-ին ընտրատեղամասերը փակվեն:
Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով քվեարկությունն ընթանում է ֆիզիկական հեռավորություն պահպանելու, բժշկական դիմակներ կրելու եւ ախտահանում անցկացնելու պայմաններում:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար