ԱԺ-ն լռում է, թե Արմեն Աշոտյանի ծառայողական ավտոմեքենան ինչ նպատակով էր գիշերը երթեւեկում
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին կեսգիշերի սահմաններում հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին սպասարկող ծառայողական ավտոմեքենայի մասնակցությամբ Երեւանում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Ավտովթարի դեպքը եղել է սեպտեմբերի 6-ին՝ Այվազովսկու փողոցում` «Էրեբունի» թանգարանի դիմաց՝ ժամը 23:00-ի սահմաններում:
Աշոտյանն այդ ժամանակ արտերկրում էր: Toyota Camry մակնիշի 011 HH 01 պետհամարանիշի ավտոմեքենան վարել է Մանվել Գաբրիելյանը, իսկ սրահում գտնվել է Ալբերտ Միրզախանյան անուն-ազգանունով ուղեւոր: Վթարի հետեւանքով նրանք երկուսն էլ տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բարեբախտաբար, առողջությանը հասցված վնասներ նրանց մոտ չի հայտնաբերվել: Բուժհաստատությունից տեղեկացանք, որ վարորդն ու ուղեւորը չեն հոսպիտալացվել եւ անհրաժեշտ հետազոտություններ անցնելուց հետո գնացել են:
Բայց այս պատահարն առաջ է բերում մի շարք հարցեր. Ազգային ժողովի հաշվեկշռում գտնվող եւ Արմեն Աշոտյանին սպասարկող ծառայողական ավտոմեքենան ինչ նպատակով էր այդ ժամին երթեւեկում, մանավանդ երբ Աշոտյանը երկրում չէ: Պետական միջոցներով ու հարկատուներիս հաշվին ձեռք բերված, պահպանվող ու լիցքավորվող այդ ավտոմեքենայով արդյոք պետական նշանակության որեւէ հանձնարարությո՞ւն էր կատարվում: Եթե այո, ապա ինչ էր դա իրենից ներկայացնում: Այս եւ այլ հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ Ազգային ժողովից:
Ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում մեկնաբանություն չստացանք:
Հ.Գ.1- Վերոնշյալ պատահարի ժամանակ իրար են բախվել Արմեն Աշոտյանին սպասարկող ավտոմեքենան եւ համար 39 ավտոբուսային երթուղին սպասարկող է Hyundai մակնիշի ավտոբուսը: Հաղորդվել էր, որ վերջինիս վարորդն անմիջապես ստացել է անհրաժեշտ բուժօգնություն եւ դուրս գրվել:
Հ.Գ.2- Ժամը 20:00-ից հետո, երբ հոդվածն արդեն հրապարակված էր, Ազգային ժողովի լրատվական ծառայությունից զանգահարեցին եւ տեղեկացրին, որ Արմեն Աշոտյանի վարորդը աշխատանքային հանձնարարություն է կատարել. որոշակի փաստաթղթերի բնագրեր տարել է հանձնարարված վայր: Մասնավորապես ինչ փաստաթղթեր եւ ուր է նա տարել, ԱԺ-ից հրաժարվեցին մանրամասնել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները