Լուկաշենկոն հայտարարել է, որ կցանկանար Ռուսաստանից ստանալ «Իսկանդեր»-ի մի քանի դիվիզիոն
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ կցանկանար Ռուսաստանից ստանալ «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերի մի քանի դիվիզիոն, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ինձ մի քանի դիվիզիոն է պետք արեւմտյան եւ հարավային ուղղություններով։ Դա 500 կմ է [արձակման հեռավարությունը], քանի որ մեր «Պոլոնեզ»-ը մինչեւ 300 կմ է»,-ասել է Լուկաշենկոն ռուսական «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված հարցազրույցում։
Նա հիշեցրել է, որ այս տարի «Արեւմուտք-2021» զորավարժությունների ժամանակ հրթիռներ են արձակվել ։ «Մենք տեսնում ենք, թե որտեղ պետք է հարված հասցնել հրթիռով, իսկ որտեղ գործի դնել «Տոչկա»-ն եւ «Բուկ-ՄԲ»-ն»,-ասել է նա։
Լուկաշենկոն ընդգծել է, որ բելառուսական ռազմարդյունաբերական համալիրը շատ բան է արել «նաեւ զրահատեխնիկայի մասով»։ «Մենք շատ բան ենք արել զրահատեխնիկայի առումով, շարժունակությունը հիմա շատ կարեւոր է, ուստի մենք ստեղծել ենք մեքենաներ Մինսկի անվաքարշակների գործարանում, 8-9 հոգանոց անձնակազմ»,- ասել է Լուկաշենկոն։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար