Կորոնավիրուսի դեմ չպատվաստված միլիոնավոր ավստրիացիներ կարող են կրկին կարանտինացվել
Կորոնավիրուսի դեմ չպատվաստված միլիոնավոր ավստրիացիներ կարող են կարանտինում հայտնվել. Կանցլեր Ալեքսանդր Շալենբերգն ասել է, որ Ավստրիային մի քանի օր է մնում COVID-19-ի դեմ ոչ լիարժեք պատվաստված միլիոնավոր մարդկանց կարանտինացումից, քանի որ ամենօրյա վարակման թվերը բոլոր ժամանակների բարձր մակարդակի վրա են, եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքները գնալով ավելի են ծանրաբեռնվում, հայտնում է Reuters-ը։
Ազգային վիճակագրությունը ցույց է տալիս, որ Ավստրիայի բնակչության մոտ 65 տոկոսը լիովին պատվաստված է կորոնավիրուսի դեմ։ Ավստրիայում պատվաստումների ամենացածր մակարդակն է Արեւմտյան Եվրոպայի երկրներից, բացառությամբ փոքրիկ Լիխտենշտեյնի, վկայում են Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման եվրոպական կենտրոնի տվյալները: Շատ ավստրիացիներ թերահավատորեն են վերաբերվում պատվաստումներին` տեսակետ, որը պաշտպանում է ծայրահեղ աջ Ազատություն կուսակցությունը, որը մեծությամբ երրորդն է խորհրդարանում:
Կառավարության լրացուցիչ ծրագրի համաձայն` եթե ինտենսիվ թերապիայի մահճակալների 30 տոկոսը զբաղեցնեն COVID-19-ով հիվանդները, մարդիկ, ովքեր չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ, մեկուսացման մեջ կհայտնվեն՝ իրենց ամենօրյա տեղաշարժի սահմանափակումներով։ Այժմ մահճակալների զբաղվածությունը 20 տոկոս է, եւ այդ թիվն արագ աճում է։
«Ըստ փուլային ծրագրի` մենք իրականում ունենք ընդամենը մի քանի օր չպատվաստված մարդկանց մեկուսացնելու համար»,- ասել է Շալենբերգը ՝ հավելելով, որ Ավստրիայում պատվաստումների մակարդակը «ամոթալի ցածր է»:
Կառավարությունը հայտարարել է, որ արգելում է չպատվաստվածներին օգտվել ռեստորանների, թատրոնների, լեռնադահուկային վերելակների եւ վարսահարդարների ծառայություններից:
Ավստրիայում աճը տեղի է ունենում այն ժամանակ, երբ արեւելյան Եվրոպայի` մայրցամաքում պատվաստումների ամենացածր ցուցանիշներով երկրներում գրանցվում է բնակչության մեկ շնչին բաժին ընկնող օրական մահացության ամենաբարձր ցուցանիշներից մեկն աշխարհում:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար