ԵՄ-ին վախեցրել է Bloomberg-ի հրապարակումն Ուկրաինա ՌԴ-ի «ներխուժման» մասին
Եվրահանձնաժողովը «բավականին տագնապալի» տեղեկատվություն է ստացել Ուկրաինայի հետ սահմանին տիրող իրավիճակի մասին, ասել է ԵՄ գործադիր իշխանության ներկայացուցիչը՝ պատասխանելով հրապարակմանը, թե Վաշինգտոնը մտահոգված է, որ Մոսկվան դիտարկում է Ուկրաինա «ներխուժման» հնարավորությունը:
«Մենք շարունակում ենք վերահսկել իրավիճակը, եւ մինչ այժմ մեր հավաքած տեղեկատվությունը մտահոգիչ է», - ասել է ԵՀ-ի ներկայացուցիչը, փոխանցում է Reuters-ը:
Bloomberg-ի հրապարակման մեջ նշվում է, որ պոտենցիալ կասկածելի զորքերի տեղաշարժը Ռուսաստանի ներսում ԱՄՆ-ի մտահոգությունների պատճառներից մեկն է:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն Ուկրաինա Ռուսաստանի Դաշնություն «ներխուժելու» մասին հրապարակումները «լարվածության անհիմն էսկալացիա» է անվանել։ «Անհրաժեշտության դեպքում մենք միջոցներ ենք ձեռնարկում մեր անվտանգությունն ապահովելու համար, եթե մեր սահմանների մոտ մեր հակառակորդների սադրիչ գործողություններ են տեղի ունենում: Դե, խոսելով հակառակորդների մասին, ես (նկատի ունեմ - խմբ.), նախ եւ առաջ` ՆԱՏՕ-ի եւ ՆԱՏՕ-ի ուժերը, որոնք շատ եւ շատ ակտիվ են մեր սահմանների անմիջական հարեւանությամբ, լինի դա օդ, ջուր, թե ցամաք: Այսպիսի վերնագրերը ոչ այլ ինչ են, քան լարվածության դատարկ, անհիմն սրում: Ռուսաստանը ոչ ոքի համար սպառնալիք չի ներկայացնում»:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար