Մյանմայում ամերիկացի լրագրողը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման
Մյանմայի ռազմական դատարանը 11 տարվա ազատազրկման է դատապարտել ամերիկացի լրագրող Դենի Ֆենսթերին. նա մեղավոր է ճանաչվել մի քանի մեղադրանքներով, այդ թվում՝ «կեղծ կամ սադրիչ տեղեկատվության տարածումը հրահրելու» համար, հայտնում է AP-ն։
Ֆենսթերը՝ Frontier Myanmar առցանց ամսագրի խմբագիրը, նաեւ մեղավոր է ճանաչվել անօրինական կազմակերպությունների հետ կապ հաստատելու եւ վիզային ռեժիմը խախտելու մեջ, ասել է նրա փաստաբան Թան Զաու Աունգը։
Ֆենսթերը կալանքի տակ է գտնվում մայիսից։ Նրան եւս երկու լրացուցիչ մեղադրանք է առաջադրվել մեկ այլ դատարանում՝ հակաահաբեկչական եւ պետական դավաճանության եւ հրահրման մասին օրենքների խախտման համար։
Ֆենսթերը ձերբակալվել էր Յանգոնի միջազգային օդանավակայանում մայիսի 24-ին, երբ պատրաստվում էր նստել Միացյալ Նահանգներ թռնող ինքնաթիռը:
Նա միակ օտարերկրյա լրագրողն է, ով դատապարտվել է ծանր հանցանքի համար այն բանից հետո, երբ փետրվարին բանակը զավթեց իշխանությունը՝ տապալելով Դաու Աուն Սան Սու Չժիի ընտրված կառավարությունը:
Զինվորական իշխանությունը դաժանորեն ճնշեց մամուլի ազատությունը՝ փակելով գրեթե բոլոր քննադատական լրատվամիջոցները եւ ձերբակալելով մոտ 100 լրագրողի, որոնցից մոտ 30-ը մնում է բանտում։


















































Կասեցվել է «Բելիսսիմո Գրուպ»-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
Կընդգրկվի արդյոք Փարաքարի նախկին համայնքապետ Գյուլնազարյանը՝ ՔՊ ընտրական ցուցակում
Կամ պայմանավորվում ենք՝ երբ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում․ Միրզոյանը՝ խաղաղության համաձայն...
Որոշ հասցեներում 24 ժամ լույս չի եղել, ևս 24 ժամ հնարավոր է չլինի
Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել են
Wizz Air ավիաընկերությունը հայտարարել է Երևան ֊ Լոնդոն ֊ Երևան ուղիղ թռիչքների մեկնարկի մասին. Խուդա...
Վտանգավոր խաղեր ընտրություններից առաջ
Ղազախստանում ձերբակալվել է KazTag լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը
Առողջության ապահավոգրության վերաբերյալ հաճախ տրվող հարցեր․ նախարարության պարզաբանումը
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը մի քանի օր փակ կլինի