Crew Dragon-ը հաջողությամբ միացավ ՄՏԿ-ին
Չորս տիեզերագնաց` երեք ամերիկացի եւ մի գերմանացի, հինգշաբթի ժամանեցին Միջազգային տիեզերակայան այն բանից հետո, երբ Crew Dragon պարկուճը հաջողությամբ միացավ ուղեծրային կայանին: Տիեզերագնացների առաքելությունը կտեւի վեց ամիս, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Միացումը տեղի է ունեցել մոտավորապես 21 ժամ անց այն բանից հետո, երբ պարկուճը տիեզերագնացների անձնակազմով չորեքշաբթի երեկոյան SpaceX Falcon 9 հրթիռի օգնությամբ արձակվեց Կանավերալ հրվանդանի Քենեդու տիեզերական կենտրոնից:
Միացումը տեղի է ունեցել ԱՄՆ Արեւելյան ափի ժամանակով ժամը 18:30-ին, մինչդեռ Crew Dragon - Endeavour պարկուճը եւ ISS-ը գտնվում էին արեւելյան Կարիբյան ծովից մոտ 420 կմ բարձրության վրա, հայտնել է NASA-ն:
Endeavor-ի անձնակազմում երեք ամերիկացի տիեզերագնաց էր՝ 44-ամյա հրամանատար Ռաջ Չարին, 61-ամյա օդաչու Թոմ Մարշբերնը եւ 34-ամյա Քեյլա Բարրոնը, եւ 51-ամյա գերմանացի տիեզերագնաց Մաթիաս Մաուրերը՝ Եվրոպական տիեզերական գործակալությունից։
Ժամանելուն պես անձնակազմը մի շարք ստանդարտ ստուգումներ կատարեց արտահոսքը ստուգելու համար եւ հերմետիզացրեց տիեզերանավերի միջեւ եղած տարածությունը, այնուհետեւ բացեց դեպի տիեզերակայան տանող լյուկը:


















































Կասեցվել է «Բելիսսիմո Գրուպ»-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
Կընդգրկվի արդյոք Փարաքարի նախկին համայնքապետ Գյուլնազարյանը՝ ՔՊ ընտրական ցուցակում
Կամ պայմանավորվում ենք՝ երբ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում․ Միրզոյանը՝ խաղաղության համաձայն...
Որոշ հասցեներում 24 ժամ լույս չի եղել, ևս 24 ժամ հնարավոր է չլինի
Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել են
Wizz Air ավիաընկերությունը հայտարարել է Երևան ֊ Լոնդոն ֊ Երևան ուղիղ թռիչքների մեկնարկի մասին. Խուդա...
Վտանգավոր խաղեր ընտրություններից առաջ
Ղազախստանում ձերբակալվել է KazTag լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը
Առողջության ապահավոգրության վերաբերյալ հաճախ տրվող հարցեր․ նախարարության պարզաբանումը
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը մի քանի օր փակ կլինի