Էնթոնի Բլինքեն. Ռուսաստանը «կարող է եւ պետք է քայլեր ձեռնարկի էներգետիկ ճգնաժամը մեղմման համար
Միացյալ Նահանգները հետեւում են այն «նշաններին, որ Ռուսաստանը կարող է էներգիան որպես քաղաքական գործիք օգտագործել Եվրոպայի էներգետիկ ճգնաժամի պայմաններում»: Այս մասին հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ հավելելով, որ Վաշինգտոնը Գերմանիայի հետ միասին մտադիր է համապատասխան միջոցներ ձեռնարկել, եթե Մոսկվան գնա այդ ճանապարհով, հայտնում է Reuters-ը։
Բլինքենը եւ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հանդիպել են Պետդեպարտամենտում եւ ռազմավարական գործընկերության խարտիա են ստորագրել։ Քննարկումները կենտրոնացած էին Ռուսաստանի վրա, որը, ըստ Կուլեբայի, արդեն «գազի մատակարարումները որպես զենք» են օգտագործում:
Բլինքենն ասել է, որ Վաշինգտոնը նույնպես անհանգստացած է Ուկրաինայի հետ սահմանի մոտ «ռուսական անսովոր ռազմական ակտիվության» մասին լուրերի կապակցությամբ՝ զգուշացնելով, որ էսկալացիան կամ ագրեսիվ գործողություններն անհանգստություն կառաջացնեն Միացյալ Նահանգներում:
«Ռուսաստանը կարող է եւ պետք է քայլեր ձեռնարկի էներգետիկ ճգնաժամը մեղմելու համար՝ գազի մատակարարումների ավելացման հաշվին»,- ասել է Բլինքենը:
Խարտիայում Միացյալ Նահանգները խոստանում են աջակցել Ուկրաինայի` «Ռուսաստանի զինված ագրեսիային, տնտեսական եւ էներգետիկ խափանումներին եւ վնասակար կիբեր գործունեությանը հակազդելու ջանքերին, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանման եւ այլ համապատասխան միջոցների կիրառման միջոցով»:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար