Հայաստանի հրդեհված տարածքները կուսումնասիրեն ԱՄՆ-ից ժամանած մասնագետները
Սեպտեմբերի 9-ի առավոտից Միացյալ Նահանգների անտառային ծառայության «Այրված տարածքների վերականգնման և արտակարգ իրավիճակների կանխարգելման» աշխատանքային խումբը հրդեհից վնասված տարածքներում ուսումնասիրություններ կսկսի, տեղեկացնում են բնապահպանության նախարարության լրատվական ծառայությունից:
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է Հայաստան ժամանած Միացյալ Նահանգների անտառային ծառայության «Այրված տարածքների վերականգնման եւ արտակարգ իրավիճակների կանխարգելման» աշխատանքային խմբի անդամներ` Դանու Բաթլրին, Անդրու Բաորին եւ ծառայության տարածաշրջանային համակարգող Մարիամ Թեւզաձեին, որոնց ուղեկցել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տնտեսական եւ առեւտրի գծով պատասխանատու Ռաֆայել Սամբուն: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ արտակարգ իրավիճակների եւ գյուղատնտեսության նախարարության ներկայացույցիչներ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համապատասխան ինստիտուտների տնօրեններ, Հայաստանում ամերիկյան համալսարանի Հակոբեան բնապահպանական կենտրոնի եւ բնապահպանության ոլորտում մասնագիտացված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Արծվիկ Մինասյանն ամերիկյան կողմին շնորհակալություն է հայտնել օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամության եւ արագ արձագանքման համար եւ գոհունակությամբ արձանագրել է, որ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի հետ` մասնագիտական խմբեր հրավիրելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները սեղմ ժամկետում վերածվել են կոնկրետ գործողությունների: Ներկայացնելով Երկիր մոլորակի վրա եւ մասնավորապես Հայաստանում բնակլիմայական պայմանների փոփոխության հետեւանքով առաջացած բարձր հրդեհավտանգ իրավիճակը եւ բռնկված հրդեհների հետեւանքները` ՀՀ բնապահպանության նախարարը նշել է. «Անշուշտ յուրաքանչյուր հրդեհ մեզ համար մարտահրավեր է, բայց բոլոր այն հրդեհները, որոնք անտառածածկ տարածքներում են լինում` ավելի ցավալի են դարձնում մեր կորուստները եւ եթե այստեղ մենք դիտարկում ենք բնության հատուկ պահպանվող տարածքները` պարզ է դառնում, թե որքան կարեւոր է մեր համագործակցված աշխատանքը: Ստեղծված իրողությունը ցույց է տալիս, որ մենք պետք է վերանայենք եւ նոր համակարգ մշակենք նախ` հրդեհների ռիսկերի կանխարգելման, իսկ հետո` արագ արձագանքման մեխանիզմներ ներդնելու ուղղությամբ: Մյուս կարեւոր խնդիրը վերականգնողական աշխատանքների նախաձեռնումն է»: Բնապահպանության նախարարը շեշտել է նաեւ հրդեհների հետեւանքների ճիշտ գնահատման առաջնահերթությունը, որպեսզի հետագայում վերականգնողական ծրագրերը եւ աշխատանքները լինեն նպատակային:
ԱՄՆ անտառային ծառայության ներկայացուցիչները խնդրել են ներկայացնել հրդեհի հետեւանքով առկա եւ հնարավոր բնապահպանական ռիսկերը:
ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի ղեկավար Ժիրայր Վարդանյանը եւ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը ներկայացրել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրենց ղեկավարած ստորաբաժանումների իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները: Ժիրայր Վարդանյանը մասնավորապես նշել է, որ այրված տարածքներում ՀՀ բույսերի կարմիր գրքում գրանցված բույսեր չեն եղել: Էական վնաս է կրել գիհու նոսրանտառը, որը սակայն արգելոցի չայրված տարածքներում լիարժեք առկա է:
Տեղեկացնելով, որ հակահրդեհային աշխատանքների կազմակերպման միջոցառումների հարցերում աջակցություն ցուցաբերելու համար այս տարվա հոկտեմբեր ամսի վերջին ԱՄՆ-ից Հայաստան է ժամանելու եւս մեկ մասնագիտական խումբ` Արծվիկ Մինասյանը վստահություն է հայտնել, որ ամերիկյան կողմի հետ համագործակցությունը շարունակական է լինելու եւ Հայաստանի պատասխանատու կառույցները ապահովելու են բոլոր անհրաժեշտ պայմանները խմբերի լիարժեք եւ արդյունավետ աշխատանքների համար:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տնտեսական եւ առեւտրի գծով պատասխանատու Ռաֆայել Սամբուն նկատել է, որ սեղմ ժամկետներում մասնագիտական խմբի ձեւավորման եւ Հայաստան բերելու համար մեծածավալ աշխատանք է տարվել, ինչը ՀՀ բնապահպանության նախարարության հետ արդյունավետ համագործակցության արդյունք է:
Միացյալ Նահանգների անտառային ծառայության «Այրված տարածքների վերականգնման եւ արտակարգ իրավիճակների կանխարգելման» աշխատանքային խումբն հրդեհից վնասված տարածքներում ուսումնասիրությունները սկսելու է արդեն սեպտեմբրի 9-ի վաղ առավոտյան:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները