Լեհաստանը կավելացնի ոստիկանների թիվը Բելառուսի հետ սահմանին
Լեհաստանը հինգշաբթի օրը Բելառուսի հետ սահմանին ոստիկանների թիվը 1200-ից կհասցնի 2000-ի, հայտարարել է ներքին գործերի եւ վարչակազմի նախարար Մարիուշ Կամինսկին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Անկախության երթով քայլելով՝ հիշեք, որ երթուղին հսկող ոստիկանները միջոցառումից անմիջապես հետո կմեկնեն մեր արեւելյան սահման։ Կանխարգելման ստորաբաժանումներից 700 ոստիկաններ եւ 100 հակաահաբեկիչներ կմիանան ոստիկանության 1200 գործընկերներին, ովքեր արդեն օգնում են սահմանապահներին»,- գրել է Կամինսկին Twitter-ում։
Հինգշաբթի օրը՝ Լեհաստանի Անկախության օրը, Վարշավայում տեղի կունենա լայնածավալ փողոցային երթ, որը կազմակերպել են աջակողմյան եւ ազգայնական կազմակերպությունները։ Ամեն տարի այս միջոցառումն առանց ոստիկանության հետ բախումների չի անցնում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բելառուսի հետ սահմանը, 1200 սահմանապահներից բացի, պահպանում են լեհական բանակի 15 000 զինվորներ։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար