Յուլյա Պերեսիլդը պատմել է, որ տիեզերք թռչելուց առաջ կտակ է գրել երեխաներին
Ռուս դերասանուհի Յուլյա Պերեսիլդը YouTube-յան «Скажи Гордеевой» ալիքին տված հարցազրույցում խոստովանել է, որ Միջազգային տիեզերակայան թռիչքից առաջ երեխաներին հրաժեշտի նամակներ է գրել։
«Ես գրել էի նրանց, որ այդպես լինում է։ Ինչ-որ խնդրանքներ, որպեսզի իրենց պահեն այնպես, ինչպես հարկն է։ Ես զգում էի, որ ամեն ինչ լավ կլինի, բայց չէի կարող չգրել։ Դա կարծես անպատասխանատու քայլ լիներ», - արցունքներն աչքերին պատմել է Պերեսիլդը։
Դերասանուհին չի բացառել, որ կարող էր տուժել կամ զոհվել թռիչքի ժամանակ կամ հենց կայարանում։
«Ես շատ եմ ուզում, որ իմ երեխաները հավատան հերոսներին, արարքներին։ Բլոգերներից եւ տիկտոկերներից առաջ անցնելը շատ դժվար է, իսկ ես շատ էի ցանկանում դա», — ամփոփել է Պերեսիլդը։
Ռեժիսոր Կլիմ Շիպենկոն եւ դերասանուհի Յուլյա Պերեսիլդը 12 օրով տիեզերք են մեկնել «Մարտահրավեր» ֆիլմի նկարահանումների համար: Հոկտեմբերի 17-ին նրանք վերադարձել են։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար